Կյանքը իմպրովիզ է․ Արման Աղաջանյան


1

Այս անգամ Ranking.am-ը զրուցել է երգիչ, ռեժիսոր՝ Արման Աղաջանյանի հետ։ Արմանի հետ խոսել ենք իր երաժշտական ուղուց, հայրենիքի հետ իր կապերից, օվկիանոսից այն կողմ կյանքից և ոչ միայն․․․

Արման, մինչև ացնենք ձեր գործնական ուղղուն, եկեք մտովի գնաք ձեր մանկություն և պատանեկություն: Ինչպե՞ս են անցել ձեր մանկությունը ու պատանեկությունը:

Մենք հին երևանցիներ ենք: Մեր տունը գտնվում էր «կոշիկի տան» բակում: Մենք էն ժամանակ ունեինք բակային անվանումներ՝ կար «Ժավելի տան» բակ, «Կոշիկի» բակ և այլն: Իմ բակը «Մարատի» բակն էր, որտեղ հավաքվել էին ինտելիգենցիայի ներկայացուցիչները դասախոաներ, բժիշկներ․․․ Մենք անչափ կապված էինք հարևաններով: Դա իմ կյանքի ամենափայլուն ժամանակաշրջաններից մեկն էր և իմ սերը որ ձևավորվել է իմ քաղաքի հանդեպ, իմ ժողովրդի, մշակույթի հանդեպ, թերևս հենց այդ ժամանակ է եղել, երբ ես այսպես ասված պարուրված եմ եղել իմ հարևաններով, իմ ընտանիքով: Մենք մեծ ընտանիք ենք՝ ես երկու քույր ու երկու եղբայրը ունեմ։ Մանկությունս չափազանց գունեղ է անցել, շատ երջանիկ մանկություն եմ ունեցել ի շնորհիվ իմ բակի հարևանների ու իմ ծնողների:

Դուք ընտրեցիք թատերական աշխարհը, իսկ վերջում ընտրեցիք երգի ուղին: Ինչու՞ ընտրեցիք երգչի մասնագիտությունը:

Նախ ասեմ, որ իմ ընտանիքում շատ կային թատրոնի ներկայացուցչիներ և անմիջական կապ եղել է թատրոնի հետ: Ես մի օր պատահական հայտնվեցի պատանի հանդիսատեսի թատրոնի ստուդիայում և սովորելու ընթացքում ինձ ընծայվեց մի հնարավորություն նկարահանվել «Գորկու» կինոստուդիայում, ճիշտ է, հետո կինոստուդիան փակվեց, բայց փորձառությունը բավականին հետաքրքիր էր: Դեռ 11-12 տարեկան էի մենակ մեկնեցի Մոսկվա նկարահանումների և այդտեղից սկսվեց սերս կինոյի, թատրոնի և առհասարակ մշակույթի հանդեպ: Հետո գնացի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիա Խորեն Աբրահամյանի հովանու ներքո, որից հետո մնացին 2 հոգի որպես թատրոնի շտատային դերասաններ՝ ես նրանցից մեկն էի և դա ինձ համար մեծ երջանկություն էր: Ընդունվեցի թատերական ինստիտուտ բայց չշարունակեցի, ընդունվեցի մանկավարժականի կինոռեժիսյուրայի ֆակուլտետը և հենց այդ ժամանակ էլ դարձա երգիչ:

Ձեր կյանքի վրա մի մեծ հետք թողեցին Էլվինա Մակարյանը և Խորեն Աբրահամյանը: Մի փոքր պատմեք այդ տարիների մասին:

Խորեն Աբրահամյանը սիրում էր երբ ես երգում էի, և չգիտեմ թե ինչի բոլոր ներկայացումներում անպայման լինում էր մի հատված որտեղ ես պետք է երգեյի: Երբ մտածում ես, որ նման մեծություն քեզ ինչ-որ ուղղությամբ է տանում, պետք է գնաս, ու այդպես ընդունվեցի ջազային քոլեջ: Իմ ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ես հայտնվեցի Էլվինա Մակարյանի կուրսում, մենք 6 հոգի էինք կուրսում: Դրանից հետո արդեն մենք շատ մտերմացանք: Ավարտելուց հետո գնացի Մոսկվա ու աշխատեցի ջազային ակումբներում, հետո վերադառնալով հայրենիք ընդունվեցի Երգի պետական թատրոն: Ու մի օր էլ գնացինք հյուրախաղերով Միացյալ Նահանգներ և ես մնացի այնտեղ։

Ինչպե՞ս կարողացաք հարմարվել Լոս Անջելեսում երբ այնտեղ ավելի շատ նախընտրում են փոփ և ռաբիզ ոճի երաժշտությունը։

Յուրաքանչյուր մարդ ապրելու ընթացքում չի կորցնում իր որակը, ուղղակի տարբեր հնարավորություններ են ստեղծվում: Ռաբիզն ինձ համար ոչ թե երաժշտական տեսակ է այլ ապրելակերպ: Ես ռաբիզ երաժշտություն մեջ նույնպես ունեմ սիրելի երգիչներ, որոնք շատ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում։ Այ երբ երաժշտությունն աղավաղում է և դառնում թուրքամետ այդ ժամանակ է սկսվում իմ խնդիրը, իսկ երաժշտությունն ինք իրենով հասկանում ենք, որ մեզ նույնպես պետք է, մենք խնջույքներին չենք պարելու դասական երաժշտություն ներքո: Դա ևս ժողովրդական երաժշտություն տեսակ է, որին պետք է վերաբերվել հարգանքով, իսկ ռաբիզ բառն այնքան է վարկաբեկվել, որ մենք այդ բառով որակավորում ենք կոշիկը, շորը, խոսելու ձևը, մազերի սանրվածքը և այլ: Դա ընդհանրապես մշակույթին չի կարելի վերագրել, պարզապես վերցրել են «նեգատիվն» ու վերագրել ռաբիզնին, որը շատ սխալ է: Ինձ համար ռաբիզ կա դասական երաժշտություն մեջ ևս, ամերիկյան երաժշտություն մեջ, ես դեմ եմ այդ արտահայտման ձևին:

Արման Ինչպե՞ս ստեղծվեց «Կասկադ Վոլկ Տրիո» խումբը և ինչո՞ւ կարճ կյանք ունեցավ:

Ձևավորվում է «Կասկադ վոլկ» խումբը։ Երեք հոգուց կազմված մեր խումբը ձևավորվեց Նյու Յորքում, այդ ժամանակ տեղի հայ համայնքն այդքան էլ ծանոթ չէր մշակույթին, որովհետև չկար ինտերնետ ոչ մի տեսակի կապ Հայաստանի հետ և այդ ձևավորված համայնքները՝ սիրիահայերը, բերյութահայերը, իրանահայերը չէին ստանում ճիշտ ինֆորմացիա հայկական երաժշտություն ակունքների մասին և շատ աղավաղված հայկական երաժշտություն էր իրենց ծանոթ: Մեր եռյակը որոշեց ստեղծել մի խումբ, որը կմիքսեր ժողովրդական երգը և կմատուցեր տեղի համայնքին, քանի որ միայն ժողովրդականը մատուցելը մի քիչ ճիշտ չէր ընկալվի․ չէին լսի, ու պետք էր համեմել նաև իրենց սիրած երաժշտությամբ, որպեսզի դա իրենց հետաքրքրող օղակ լիներ: Ի սկզբանե խումբը ստեղծվեց 2 նպատակով և երբ մենք արդեն չէինք զբաղվում դրանով հենց այդ ժամանակ էլ դարձավ հայտնի հայրենիքում: Խումբն ավելի շատ ստեղծվել էր սփյուռքի համար․ կարծում էինք, որ հայրենիքում այն այդքան էլ հետաքրքիր չի լինի, սակայն հակառակը եղավ ինչի համար մենք շատ շնորհակալ էինք: Բայց արդեն պրոյեկտը իրականություն չէր կարող լիներ, որովհետև մենք սփռվեցինք Միացյալ Նահանգների տարբեր անկյուններով և ամեն ինչ մի քիչ ավելի դժվարանում էր։ Թերևս այդ է պատճառը, որ բոլորս գնացինք մեր ճանապարհներով:

2021թ-ին Եվրատեսիլի Ադրբեջանի մասնակցի երաժշտությունը նմանեցնում էին ձեր «Բախչից Ծաղիկը» երգին։ Արդյո՞ք լսել եք այդ կատարումը և ինչպե՞ս եք դրան վերաբերվում։

Հիմա տեսնում եմ մի շատ լավ տենդենց, որ քաղաքի յուրաքանչյուր ակումբում լսում եմ իմ երգերի cover տարբերակները, դա ինձ միայն երջանկացնում է։ Եթե անգամ ցանկանում են ձայնագրություն թողարկել ես երբեք չեմ մերժում, ինձ համար գերագույն հաճույք է։ Անգամ երբեմն ես եմ առաջարկում, որ այս երգի փոխարեն կարող եք ընտրել մյուսը։ «Բախչից Ծաղիկը» մենք գնել ենք մի երգահանից, դա Արման Աղաջանյանի գրված երգը չի, բայց մշակումը արել ենք մենք, երգը շատ հում վիճակում էր և մենք այս ձևավորել ենք յուրովի։ Թերևս դա էր պատճառը որ դարձավ հայտնի, բայց ադրբեջանական տարբերակը, ոչ միայն «Բախչից Ծաղիկը» այլ մյուս տարբերակները ևս հայկական երաժշտությունից են: Վերցնում են հայ կատարողների 4-5 երգ միացնում և վաճառում իբրև իրենցը: Դե եթե էդքան ֆանտազիա չունեն թող անեն, դա էլ մեզանից նվեր:

Վերջերս մասնակցեցիք «Դիմակհանդես» նախագծին։ Ինչպե՞ս ստացաք առաջարկը: Մի փոքր պատմեք:

Վերջերս շատ եմ համագործակցում Հանրային Հեռուստաընկերության հետ: Ստացա զանգ և առաջարկեցին մասնակցել այդ պրոյեկտին։ Ես միշտ փորձում եմ զերծ մնալ խաղային և շոու ներկայացումներից, որովհետև կարծում եմ, քանի որ տարիքս և գործունեությունս այդքան էլ ակտիվ չէ, և իմ կարծիքով մոտենում է ավարտին, փորձում եմ ինձ զերծ պահել նման բաներից: Բայց Դիմակահանդեսի առաջարկը շատ հրապուրիչ էր՝ այն շատ հետաքրքիր պրոսպեկտ էր և յուրաքանչյուր արտիստ պրոյեկտի միջոցով կարող է շատ հետաքրքիր փոխել իր կերպարի տեսակը: Ես չէի պատկերացնում, որ կգնամ մինչև վերջ, բայց նաև ի շնորհիվ իմ հանդիսատեսի գնացի առաջ: Ես չեմ կարծում որ իմ ու իմ ներկայացրած կերպարի միջև կապ կար չնայած նրան որ ես շատ եմ հետաքրքրվում համաշխարհային պատմությամբ:

Մասնակցել եք նաև #ԱրտակարգՀամերգ. Kami Friends Project-ին։ Ի՞նչ տպավորություններ ստացաք այդ պրոյեկտից։ Մի երգ կար այդտեղ, որը կոչվում է «Իմպորվիզ»։ Կպատմեք, ինչպե՞ս ստեղծվեց այդ երգը։

Դա իմ ամենասիրած հաղորդումն էր, որ նկարվեցինք «Կամի ֆռենդս»-ի հետ: Գերագույն հաճույք էր, երաժիշտներին ճանաչում եմ շատ վաղուց։ Մենք կարծես մի ընտանիք լինենք։ Որոշեցի Ամիրխանյանի երգերից երգել, որովհետև հատուկ վերաբերմունք ունեմ, մանավանդ այդ երգի և հատուկ այդ հատվածի հանդեպ: Այս երգի այդ մասը շատ յուրահատուկ էր և որոշեցի իհարկե երաժիշտների համաձայնությամբ հենց այդ հատվածը ստանալ, ինձ շատ դուր եկավ ու անչափ շնորհակալ եմ դրա համար: 

Մի ուրիշ իմպրովիզ էլ արել եմ՝ Արտաշես Կարտալյանի երգերից, Դիմակահանդեսի շրջանակներում։ Այդ երգը մոտավորապես 89-90-ական թվականների երգ է, Արտաշես Կարտալյանի ջազ տրիոյից, որը մոռացվել է ցավոք։ Ես իրան փորձեցի բերեմ առաջ իմպրովիզի տարբերակով, քանի որ բառերով տարբերակով այն հնարավոր չէր լինի վերլուծել։

Մտադրություն կա՞ ռեժիսուրայով զբաղվելու։

Ռեժիսուրայով ես զբաղվում եմ անընդհատ, իմ յուրաքանչյուր երգ ծնվում է ու առաջին հերթին գալիս է կադրը, անկախ նրանից կլինի տեսահոլովակ թե ոչ, որից հետո նոր երաժշտությունն է, ապա բառերը, այս առումով հիմնականում աշխատում եմ Ավետ Բարսեղյանի հետ, գործիքավորումն էլ տասնյակ տարիներ Կարեն Մարգարյանն է անում։ Անչափ շնորհակալ և երախտապարտ եմ երկուսին էլ, որովհետև երգի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է:

Արման ո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով և ի՞նչ նորություններով կներկայանաք հանրությանը:

Չեմ սիրում խոսել նորությունների մասին, բայց կասեմ որ վերջերս Նունե Եսայանի հետ եմ ձայնագրվել, պլաններում կա նաև Էլվինա Մակարյանի հետ դուետային ալբոմը, իր հատվածը կա մնում է ես ձայնագրեմ և իհարկե մի մեծ պրոյեկտ կա, վինիլ ալբոմը, որն առաջիկայում դուրս կգա` 7 ջազային կատարումներով, որոնք դեռ երբեք չեն հնչել, որոշել ենք մահից տարիներ անց այն ներկայացնենք:

Հարցազրույցավար՝ Մայա Ավետիսյան
Խմբագիր՝ Հասմիկ Անտոնյան