Կան Բազմաթիվ Ապացույցներ Նախամաշտոցյան Հայ Գրերի Մասին (4/4)


0
Hrayr Dallakyan
0

Հայ պատմաբան Ինջիկյանը գրում է, որ 1788 թվականին ինքը Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց արքա Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով։

Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև հայ լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված Ք. ա․ 7-րդ դարի մի հայատառ գիրք։