Դպրոցակաների նամակները ինձ տվեցին  պայքարելու ցանկություն . 44-օրյաի մասնակից Նարեկ Մաթևոսյան


0

Պատերազմի օրերին մի նոր լույս ու պայքարելու ցանկություն առաջացավ, երբ ստացա դպրոցականների կողմից գրված նամակները․ Նարեկ Մաթևոսյան 44-օրյա պատերազմի մասնակից

2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախի և Հայաստանի համար մի նոր ցեղասպանություն էր։ Առավոտյան ժամը 07:10-ին ադրբեջանական զորքերը շփման գծի ողջ երկայնքով կրկին սկսել էին օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակումները: Հակառակորդը թիրախավորում էր ոչ միայն խաղաղ բնակավայրերը, որի արդյունքում ունեցանք քաղաքացիական զոհեր, այլ նաև հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները։ Պատերազմի օրերին հակառակորդը հրթիռակոծվեց նաև Շուշի Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարը։

Անվերջանալի թվացող այս պայքարում հայ քաջորդիները ցուցաբերեցին իրենց արի կամքը, նրանցից շատերն այդպես էլ չվերադարձան իրենց ընտանիքներ, մյուսները վերադարձել և փորձում են իրենց վերագտնել հասարակության մեջ։ Պատերազմը հաղթահարած տղաներն այժմ շատ լավ գիտեն, թե ինչ է գին ունի խաղաղությունն ու կյանքը, հայրենիքն ու կարոտը։ Զրուցակիցս 44-օրյա պատերազմի կենդանի հերոս Նարեկ Մաթևոսյանն է։

Նարեկը ծնվել է Արցախում, գիտեր որ ծառայելու է հայրենի հողում ինչն էլ ավելի պարտավորեցնող էր։ Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիս ամսին, պատմում է, որ մինչ ծառայության մեկնելը պատկերացումները կապված բանակի, ծառայության հետ, միշտ դրական են եղել: Նարեկն ասում է, որ երբեք չի հերքել այն փաստը, որ հնարավոր է պատերազմ, կամ լարվածություն լինի իր ծառայության ընթացքում, բայց նաև չի պատկերացրել, որ այն կարող է  այդքան երկար տևել․

-13 ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը: Ոչինչ չէի զգում անգամ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, չէի հավատում, թվում էր, թե երազ է, որը շուտով կավարտվի:

-Կհիշե՞ք պատերազմի նախորդ երեկոն, ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել։

-Իհարկե, այդ օրն ամբողջ կյանքում չեմ մոռանա: Նոր համազգեստս էր եկել, անհամբեր սպասել էի այդ օրվան: Հագա, փորձեցի, նկարվեցի: Մինչև ժամը 2-ը չէի կարողանում քնել: Արդեն հաջորդ օրն առավոտյան, հիշում եմ օրը կիրակի էր, իսկ կիրակի օրերին բանակում փոքր ինչ երկար են քնում, սակայն այդ օրը, կարծեմ որպես պատիժ, մեզ ասել էին, որ շուտ արթնանանք: Արթնացանք, շարվեցինք ու գնացինք ծխարան, սպասում էինք ճաշարանի ժամին: Ինչ-որ ձայներ էինք լսում ու քննարկում։ Մեզ թվաց, թե ինչ-որ մեկը ծածկոց է թափ տալիս, դե բանակում կիրակի օրերին նման բան էլ կար, բայց 1-2 րոպե հետո հնչեց տագնապի ազդանշանը:

Այս անգամ այլ էր տագնապի ազդանշանը, այն նման չէր մինչ այդ լսված ոչ մի ուսումնական տագնապի ազդանշանին: Նարեկը դիրքեր մեկնելիս անդադար մտածում էր, որ ամեն ինչ ճիշտ կամ շուտ ավարտվի․

-Մինչև դիրքեր մեկնելս զանգահարեցի ծնողներիս ու ասացի, որ հարմար ժամանակ անպայման կզանգեմ, դե հասկանում էի, որ լուրը հասած կլինի ու այդ պահին միակ մտածմունքս այն էր, որ ամեն ինչ շուտ կամ ճիշտ ավարտվի:

Կատաղի մարտերի ընթացքում նարեկին առաջ է մղել այն միտքը, որ թիկունքում իր ընտանիքն է, իր հայրենիքն ու հայրենակիցները, իր տունը․․․

-Բնականաբար, կռվի ժամանակ եղել են պահեր, երբ հասկանում ես, որ ընկերներդ օր օրի պակասում են, որ զոհերը անհավանական կերպով շատանում ու դրական արդյունքի փոխարեն միայն տարածքային կորուստ ես ունենում, այդ ժամանակ  սպասում ես, թե երբ պիտի այդ ամենը վերջանա,-պատմում է Նարեկը:

-Գուցե դժվար լինի խոսելը այդ մասին, բայց պատերազմից մնացած ամենավատ հիշողությունը ո՞րն է, որը երբեք չեք մոռանա:

Երկու դեպք կառանձնացնեմ, որոնցից առաջինը պատերազմից հետո միայն ինձ ասացին, որ զոհվել են նաև իմ մի քանի ընկերներ ու համադասարանցի ու նաև շրջափակման մեջ հայտնվել:

Խոսելով պատերազմի թողած դրական և հաճելի պահերի մասին Նարեկն ասում է, որ դժվարանում է դրանք առանձնացնել, սակայն վստահեցնում է, որ այնուամենայնիվ  եղել են այնպիսի պահեր, որոնք հիշելիս միշտ ժպիտ կհայտնվի իր դեմքին։ Նմանատիպ դեպքերից մեկն այն էր որ անծանոթ դպրոցականների նամակները հասնում էր սահման՝ տղաներին օգնելով էլ ավելի ուժգին մարտընչել․

-Պատերազմի օրերին մի նոր լույս ու պայքարելու ցանկություն առաջացավ, երբ ստացա դպրոցականների կողմից գրված նամակները, երբ փոքր դպրոցական երեխաները, պարզությամբ ու մաքրությամբ շարադրել էին իրենց՝ հոգով քեզ հետ լինելը: Ես պահել եմ բոլոր նամակները, անգամ չեմ հիշում, թե քանի անգամ եմ կարդացել դրանք, իսկ զորացրվելուց հետո ինձ հետ տուն եմ բերել նամակները։

Պատերազմում հերոսն ինքն իրեն խոստացել է՝ եթե տուն վերադառնա անպայման գտնելու է կռվում իրեն ուժ տված երեխաներին։

-Զորացրվելուց հետո պահեցի խոստումս ու հանդիպեցի երեխեքի հետ, իրենց հետ զրուցելով հասկացա, որ նրանք նամակի միջոցով իրենց բոլոր զգացողությունները փոխանցել էին սահմանում կանգնած զինվորներին,-պատմում է Նարեկը։

 Խոսելով պատերազմի տված դասերի մասին Նարեկն ասում է, որ սովորել է գնահատել կյանքն ավելին քան երբևէ, -Պպետք է գնահատել այսօրվա օրը, ապրել ճիշտ ու դրական,- ասում է հերոսն ու հավելում, որ պատերազմ ունի իր կանոնները․

-Մարտի դաշտում պետք է լինես զգույշ, ուշադիր, և, ամենակարևորը, չթերագնահատես թշնամունդ, սա է պատերազմի իրական կանոնը։

-Ի՞նչ տվեց և ի՞նչ վերցրեց Ձեզնից այդ 44-օրը։

-Գնահատել սովորեցրեց ամեն պան ու մանրուքը: Խլեց ընկերներիս, հայրենիքս․․․:

-Վստահ եմ՝ կյանքը վերարժևորվել է ավելի, քան երբևէ։ Ի՞նչը հատկապես։

-Հենց կյանքը։

Հերոսը միանշանակ դժվարանում է պատասխանել արդյոք պատերազմն իր վրա հետագայում կթողնի բացասական հետքեր թե ոչ, սակայն փաստ է, որ իր երազանքներն ու նպատակները չի փոխել։

-Մինչ բանակ գնալը, ինչպես նաև բանակում, ցանկություն ունեի զորակոչվելուց հետո հիմնել ինչ-որ կենտրոն, որն իմը կլինի: Ծառայության ժամանակ արդեն սկսեցի հենց IT կենտրոն հիմնելու ուղղությամբ մտածել: Զորակոչվելուց հետո սկսեցի արդեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, երկար դժվարություններ հաղթահարելով զորացրվելուց մեկ տարի հետո, հիմնեցի իմ կենտրոնը: Հիմա աշխատում եմ երեխաների հետ։ Նրանց հետ աշխատելու փորձ ունեմ դեռ 15 տարեկանից։ Սիրում եմ սովորեցնել, փոխանցել իմացածս, հաճույքով եմ աշխատում երեխաների հետ,-հավելում է Նարեկը:

-Ի՞նչ հեռանկար եք տեսնում Հայաստանում IT ոլորտի զարգացման համար։ 

-IT ոլորտը ներկայումս ինչպես աշխարհում,այնպես էլ ՀՀ-ում մեծ հեռանկարներ ունի, այժմ ոլորտում ունենք բավականաչափ լավ մասնագետներ, ըստ իս ոլորտը Հայաստանում դեռ շատ առաջընթաց կապրի:

-Ծրագրավորողների մեծ մասը կրթություն ստանալուց հետո մեկնում է արտասահման՝ այնտեղ անցնելով աշխատանքի: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սա կանխելու համար:

-Չգիտեմ՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, բայց գիտեմ, որ ներկայումս ոլորտում վարձատրությունը բավականաչափ բարձր է ու մասնագետների մեծ մասը շարունակում է աշխատել ՀՀ -ում։

Անդրադառնալով պատերազմի թեմային զրույցի ավարտին Նարեկին հարցրեցի, թե մարտական գործողություններով անցած զինծառայողները, քաղաքացիական կյանքում ի՞նչ խնդիրների են բախվում․ 

-Իմ կարծիքով խնդիրը, պատերազմից հետո թողած բացասական հիշողություններն ու հետևանքներն են:

Նարեկի համար պատերազմի ավարտը անսպասելի ու անհավատալի էր, կարծես վատ երազն ավարտվեր, հիշում է տղան և հավելում, որ չի ցանկանում գալիք սերունդնորը ևս անցնեն այդ արհավիրքի միջով։

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Անտոնյան
21.05.2024