Պրոյեկտ մենեջեր դառնալու համար ներկա պահին Հայաստանում միայն մեկ համալսարան կա․ Աշխեն Հակոբյան


0

Եթե ուսումնասիրենք հայաստանյան աշխատանքային շուկան, ապա կգտնենք բազում աշխատանքային հայտեր, որոնք վերաբերվում են պրոյեկտ մենեջերի մասնագիտությանը։ Ովքե՞ր են պրոյեկտ մենեջերները և ինչո՞վ են նրանք զբաղվում։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար, մենք զրուցել ենք հայաստանյան IT-ի կազմակերպություններից մեկի աշխատակից՝ պրոյեկտ մենեջեր Աշխեն Հակոբյանի հետ։

-Ինչու՞ են հարկավոր պրոյեկտ մենեջերները կազմակերպություններին։

-Պրոյեկտ մենեջերները սահմանում են նախագծի նպատակներն ու հայեցակարգերը, գնահատում են ռիսկերը, մշակում՝ ծրագրի պլանը, բաշխում գումարները, ղեկավարում են թիմը, կառավարում՝ վերջնաժամկետները, շփվում հաճախորդի հետ և լուծում ծագած տարատեսակ խնդիրները:

Ծրագրի ղեկավարները պետք է կարողանան օգտագործել մասնագիտացված գործիքներ և մեթոդաբանություններ, շփվել մարդկանց հետ և կառավարել դրանք։

-Ինչու՞ որոշեցիք դառնալ պրոյեկտ մենեջեր։

-Քանի-որ ինձ դուր է գալիս ղեկավարել և, համադրելով տարբեր մասնագիտական որակները, եկել եմ այն եզրակացության, որ ղեկավարում՝ առհասարակ մենեջմենթը, ամենահոգեհարազատն է ինձ։

-Որտե՞ղ և ի՞նչ պետք է սովորել պրոյեկտ մենեջեր դառնալու համար։

-Պրոյեկտ մենեջեր դառնալու համար ներկա պահին Հայաստանում միայն մեկ համալսարան կա, որտեղ ավարտելուց հետո դու կարող էս մասնագիտացված լինել որպես պրոյեկտ մենեջեր, դա՝ Եվրասիա միջազգային համալսարանն է, և, այն էլ, միայն մագիստրատուրայում։ Սակայն, Հայաստանում շատ տարածում ունեն անհատական դասըթացները, ընդ որում տարբեր մակարդակների համար, որոնց շնորհիվ ամենաքիչը երեք ամսվա դասընթացից հետո կարելի է դառնալ պրոյեկտ մենեջեր։

-IT-ի կազմակերպություններում ի տարբերություն պրոյեկտ մենեջերների կան նաև պրոդուկտ մենեջերներ ո՞րն է այդ երկու մասնագետների տարբերությունը։ 

-Պրոդուկտ մենեջերի և Պրոյեկտ մենեջերի դերերը շատ առումներով նման են, այդ իսկ պատճառով դրանց հաճախ շփոթվում են: Իրականում յուրաքանչյուր  մասնագետ ունի մի շարք կոնկրետ պարտականություններ։ Պրոդուկտ մենեջերը պատասխանատու է արտադրանքի համար և որոշում է զարգացման ընդհանուր ռազմավարությունը, իսկ պրոյեկտ մենեջերը պատասխանատու է կոնկրետ նախագծերի իրականացման համար, որոնք ուղղված են վերջնական արտադրանքի ձևավորմանը:

-Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի պրոյեկտ մենեջերը։

-Առաջնային ամենակարևոր հատկություններից մեկը աշխատասիրությունն է։ Գիտելիքները ճիշտ մատուցելու հմտությունը, ինչպես նաև լեզուների իմացությունը, ժամանակի ճիշտ կառավարումը, համբերատարությունը։ Նույնիսկ մեկ նախագիծը պահանջում է ժամանակի կենտրոնացում և աշխատանք մի քանի խնդիրների հետ։ Եթե կան ավելի շատ նախագծեր, ապա բեռը համապատասխանաբար մեծանում է: Պրոյեկտ մենեջերը պետք է տիրապետի ոլորտի բոլոր ընթացիկ տեղեկատվությանը և միտումներին: Ապրանքի առավելագույն արդյունավետությունը իրականացվում է միայն այն դեպքում, եթե այն համապատասխանում է ժամանակի բոլոր պահանջներին: Խոշոր նախագծի վրա թիմում աշխատելն ունի իր նրբությունները, հատկապես, երբ առաքման համար հստակ ժամկետներ կան, և մեծ գումար է դրված, որի համար պետք է պատասխան տաս հաճախորդին։ Նույնը վերաբերում է որակին և ժամկետներին: Բազմաթիվ խնդիրների լուծումը և անկանխատեսելի գործոններին արձագանքելը` միաժամանակ պահպանելով հանգստություն ու ողջախոհություն, ծրագրի ղեկավարի կարևոր հատկանիշներն են:

– Ինչպե՞ս եք անում, որ Ձեր թիմը պահպանի ծրագրի վերջնաժամկետները։

– Վերջնաժամկետները, իհարկե, կառավարվում են իմ կողմից, սակայն այդ ժամանակը պրոյեկտի վրա աշխատելու որոշվում է ծրագրավորողների հետ միասին, և այդ պատճառով ավելի հեշտ է լինում վերջնաժամկետի ավարտին հասցնելը։

Հարցազրուցավար` Հայարփի Դանիելյան