Եթե հոգեկան ներաշխարհի հանգստությունը ապահովում է յոգան, ապա պետք է զբաղվել դրանով․ Աշխեն Հակոբյան


0

Յոգան ֆիզիկական և հոգևոր  ավանդական  կանոնների  մի  ամբողջություն է: Այն հինդուիզմի, փիլիսոփայության 6 դպրոցներից մեկն է, որը  ձևավորվել  է  Հնդկաստանում։ Վերջին  շրջանում մեր երկրում ևս զգալի բարձրացել է յոգայով հետաքրքվողների և ինչու որ զբաղվողների  թիվը։ Այս ամենի ֆոնին նաև հաճախ կարող ենք հանդիպել այն եզրույթին, որի համաձայն քրիստոնիաները չպետք է զբաղվեն յոգայով:

Թեմայի շուրջ զրուցել ենք մի շարք մարդկանց հետ և պարզել նրանց մոտեցումը։

-Ես յոգայով զբաղվում եմ 19 թվականից, այդ ժամամակ զանկություն ունի զբաղվել որևէ սպորտաձևով և ընկերներս առաջարկեցին, որ հենց յոգան փորձեմ, առաջին փորձից սիրահարվեցի յոգային, դասից հետո հանգստություն էս զգում ու մարմինս կարծես թե վերակենդանացել էր, սիրեցի յոգան որովհետև այստեղ ոչ թե տանջում ենք մեզ, այլ սովորում ենք հասկանալ մեր մարմինը,-պատմում է Էդիտա Սահակյանը։

-Ես աթեիստ չեմ, ես հավատում եմ Աստծուն, Քրիստոսին ու ընդունում եմ իր ուսմունքը, բայց ինչքանով կարող եմ ինձ քրիստոնյա համարել համոզված չեմ, երևի ինձ համար կրոնի գաղափարը կամ ավելի շուտ այն հանգամանքը՝ ինչպես են օգտագործում կրոնը իր կրողները ընդունելի չի։ Կարծում եմ այժմյա որոշ քրիստոնեակ գաղափարներ արհեստական մտցված են, որպեսզի մարդկանց վախի ու սահմանների մեջ պահեն, այդ պատճառվ ես ինձ կրոնի հետևորդ չեմ համարում, սակայն Աստծուն հավատում եմ,-ասում է ծրագրավորող Էդիտան:

-Ըստ իս յոգան կրոն չէ։ Կրոնի և յոգայի միջև կապը, իմ կարծիքով  այն է, որ երկուսն  էլ քարոզում են սիրել, հավատալ, հարգել ու ձգտել երջանկության։ Երևի թե սա է բոլոր կրոնների ու ուսմունքների հիմքը, չէ որ  Քրիստոսը  նույն պես սովորեցնում էր իրար սիրել ու հավատալ և իր  համբարձումից հետո այդ ուսմունքը սկսել են քարոզել ու քիչ-քիչ դարձրել կրոն:

-Չեմ կարծում, որ քրիստոնեությունը արգելում է զբաղվել յոգայով, ուրիշ հարց է, թե ինչպես են յոգաին վերաբերվում և հասկանում քահանաները և ինչպես են այն ներկայացնում։ Ես ինքս երբեք չեմ զգացել, որ յոգան հակասում է քրիստոնեությանը,-ասում է Էդիտա Սահակյանը:

Սարկավագ Արսեն Մարտիրոսյանի համոզմամբ յոգան մարդու ֆիզիկական հոգևոր և մտավոր աշխարների զարգացմանը ուղված գործողություն է․

-Յոգային չենք կարող մի հստակ բնորոշում տալ, քանի որ այն իր կողմից բաժանված է տարբեր մասերի , որոնք նաև իրենց մեջ տարբերություն ունեն , սակայն, չնայած այդ  տարբերությունների, նրանք ունեն ընդհանուր գծեր, այդ իսկ պատճառով հստակ բնորոշում յոգա հասկացողության մասին չենք կարող տալ, բայց կան հստակ բաներ, որոնք միանշանակ կարող ենք ասել,-ասում է սարկավագը։

-Հայ Առաքելական Եկեղեցին չի հորդորում մարդկանց զբաղվել  յոգայով , պատճառը այն է, որ յոգան զուտ սպորտաձև չէ, եթե մարդը ցանկանում է զբաղվել զուտ  սպորտով, կարող է օրինակ  գիմնաստիկայի հաճախել, ֆուտբոլի, բասկետբոլի կամ մեկ այլ սպորտաձևի։ Եկեղեցին ոչ միայն չի արգելում այլ նաև խրախուսում է մարդկանց առողջ ապրելակերպ վարել։ Գոյություն ունեն նաև հետաքրքիր արտահայտություններ, օրինակ՝ «Առողջ մարմնում , առողջ հոգի», սակայն մարդիկ կան, որոնք ասում են, որ  յոգան դա զուտ սպորտաձև է, միանշանակ դա այդպես չէ,-ասաց Արսեն Մարտիրոսյանը։

Սարկավագը վկայակոչում է, որ յոգան առաջացել է Հնդկաստանում․

-Օրինակ մարդիկ հաճախ յոգայի ժամանակ  արտահայտում են ձայնային այնպիսի նշան, ինչպիսին է «Օմ»-ը, ընդհանրապես չիմանալով դրա նշանակությունը։ Ինչպես գիտենք յոգան առաջացել է Հնդկաստանում  և «Օմ»-ը հնդկական աստվածներից մեկն է, վերջինս եղել է աղոթք՝ ուղղված «Օմ» աստծուն, սակայն, վստահ եմ, որ յոգայով զբաղողների 95%-ը և ավելին չգիտեն դրա մասին,-ասում է նա։ Ոչ մի դեպքում չենք կարող ասել , որ յոգայով զբաղող մարդիկ վատն են կամ ունեն իրենց մեջ բացասական կողմեր, որովհետև դատողը մենք չենք , կարող է յոգայով զբաղվողը շատ լավ մարդ լինել, նաև կարող է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդը լինել վատը, ինչպես նաև հակառակը, սակայն մարդիկ չհասկանալով  յոգայի իրական իմաստը զբաղվում են դրանով, որն այքան էլ ճիշտ չէ։

Որպես հորդոր սրբազանը նշում է․

-Մարդու հոգևոր, մտավոր և ֆիզիկական աշխարները զարգացնելու նպատակով  եկեղեցին կարող է ասել  հետեվյալը՝ եթե  ցանկանում եք ձեր ֆիզիկական վիճակը լավացնել, զբաղվեք սպորտով, եթե ցանկանում եք հոգևոր և մտավոր ներաշխարհը զարգացնել, ապա, ամենալավ միջոցը Աստվածաշունչ կարդալն է․․․,-նշում է սարկավագ Արսեն Մարտիրոսյան։

Ծրագրավորող Սրբուհի Դանիելյանի համոզմամբ յոգան վերջերս մեծ տարածում է գտել Հայաստանում․

-Շատերից եմ լսել, որ զբաղվում են յոգայով կամ ցանկանում են ապագայում զբաղվել, կարծում եմ, որպես հիմք ընդունում են՝ սլացիկ և ճկուն կազմվածք ունենալու համգամանքը։ Ես տեղեկություն ունեմ նույնիսկ մեկ ՏՏ կազմակերպության մասին, որը՝ որպես խրախուսանք, առաջարկում է սպորդահլիճի փափեթին հավասար նաև յոգայի խմբակի  հնարավորություն,-ասում է Դանիելյանը։

Ծրագրավրողը հավելում է՝ մեծամասնությունը տեղյակ չէ, որ Հայ Առաքելական եկեղեցին դեմ է որպեսզի քրիստոնյա հայերը զբաղվեն յոգայով, քանի որ նա ունի կրոնական բաղադրիչ․

-Ինձ համար բավականին բարդ է արտահայտել կարծիք այս ամենի մասին, քանի որ երբևիցե հետաքրքրված չեմ եղել յոգայով և ամբողջովին չեմ պատկերացնում՝ ինչպես են անցկացվում պարապմունքները, բայց կարծում եմ, եթե քիչ մարդիկ գիտեն, որ այն արգելված է եկեղեցու կողմից, և կարծում են, որ դա զուտ սպորտով զբաղվել է, ապա դա մեծ խոչընդոտ չեմ համարում կրոնական հասարակության ձևավորման և ամրապնդման հարցում։ 

Աշխեն Հակոբյան

“Եթե շատ քրիստոնյաների համար հոգեկան ներաշխարհի հանգստությունը ապահովում է յոգան, ապա պետք է զվաղբել դրանով, անկախ կրոնական կամ այլ հանգամանքներից․․․”

Հոգեբան Աշխեն Հակոբյանի խոսքերով յոգան ֆիզիկական և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որի շնորհիվ մարդիկ հասնում են ներդաշնակության․

-Ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ աշխարհում յուրաքանչյուր մարդ ձգտում է ներդաշնակության ու կայունության։ Իհարկե, նամանավանդ Հայաստանում յոգայի հաճախելու տարբեր շարժառիթներ կան, ոմանց համար դա խաղաղություն գտնելու միակ ճանապարհն է, ոմանց համար դա հոգու և մարմնի միասնություն է, մեկ այլ խմբի համար էլ ուղղակի սովորույթ է։

-Եթե փորձենք ավելի խորը վերլուծել այս թեման, ապա կարող ենք անդրադառնալ Յունգին, որը, լինելով շվեդ, մեծանալով քրիստոնեական ընտանիքում, մշտապես հետաքրքրվել է յոգայով։ Ըստ նրա յոգան փիլիսոփայական բովանդակությամբ հագեցած հոգեբանական և ֆիզիոլոգիական հիգենիայի միջոց է և, որքանով որ մեզանում հոգևոր կողմնորոշիչների բացակայությունը սահմանակից է, հոգեբանական անարխիային, այդքանով էլ ցանկացած կրոնական կամ փիլիսոփայական պրակտիկա հավասարազոր է դառնում ինչ-որ հոգեբանական դիսցիպլինայի,-ասում է հոգեբանը։

Հակոբյանն ասում է, որ կրոնական տեսանկյունից քրիստոնյաներին արգելվում է զբաղվել յոգայով, քանի որ յոգան ստեղծվել և զարգացել է Հնդկաստանում․

-Արևմուտքի կողմից յոգան ընդունվում է ոչ թե էությամբ, այլ արտաքնապես՝ պատճառը արևմտյան մտածելակերպն է։ Հոգեբանական այն դիրքորոշումները, որոնք ձևավորվել են քրիստոնեության և ռացիոնալիստական փիլիսոփայության գաղափարների ազդեցության ներքո: Վերապրումը և միտքը Արևմուտքում միևնույնը չեն, մինչդեռ Արևելքում հոգին ամբողջապես ներծծված է մտքով: Նման հոգին ձևավորվել ու դաստիարակվել է յոգայի կողմից, որը խորթ է յուրաքանչյուր քրիստոնեայի,-ասում է հոգեբանը, -կարծում եմ՝ ունենալով կրոնական և գաղափարական շատ տարբերություններ, յոգայում յուրաքանչյուր քրիստոնեա չի կարող հասնել այն արդյունքին, ինչը ստացվում է Արևելյան երկրներում։ Բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուրս ազատ ենք, և կարող ենք ընտրել մեր ճանապարհը,  որը մեզ կտանի ներդաշնակություն, խաղաղություն և կայունություն։ Ներաշխարհի հանգստությունը հիմք է արտաքին աշխարհում լավագույն կյանքն ունենալու համար։ Եթե շատ քրիստոնյաների համար հոգեկան ներաշխարհի հանգստությունը ապահովում է յոգան, ապա պետք է զվաղբել դրանով, անկախ կրոնական կամ այլ հանգամանքների,-ասում է հոգեբան Աշխեն Հակոբյանը։