«Սարերում» փառատոնի յուրօրինակ բացումը Սյունիքում


3

Հունիսի 24ին պատմության և լեգենդների «Սարերում» փառատոնի բացման արարողությունը

Հունիսի 24-ին Տաթևում տեղի է ունեցել Սյունիքի պատմության և լեգենդների յուրօրինակ «Սարերում» փառատոնի բացման արարողությունը:

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը ողջունել է մասնակիցներին` նշելով, որ Սյունիքն ունի գեղեցիկ բնություն, տեսարժան վայրեր և զբոսաշրջային հսկայական ներուժ։ Փառատոնի շրջանակներում ներկայացված են Կոմիտեի ռազմավարական չորս զբոսաշրջային ուղղությունները՝ մշակութային, արկածային, գաստրո և բնություն։

Միջոցառման հյուրերը վայելել են իմերսիվ բեմադրությունները, համեղ ուտեստներն ու համերգային ծրագիրը, մասնակցել են հետաքրքիր վարպետաց դասերի տեղի արհեստավորների հետ: