Ամենակարևոր նպատակն է հանդիսատեսին փոխանցել անկեղծություն ու սեր․Գոկ


1

Երգիչ Գոկը երկրպագուների դատին է հանձնել իր հերթական աշխատանքը՝ «Սեր կասի» հեղինակային երգի տեսահոլովակը։ 
Ranking.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր նոր տեսահոլովակի, անցած ուղու և մասնագիտական զբաղվածության մասին:

Գրիգոր մի փոքր պատմեք  Ձեր մասին: Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել երգով և երգեր գրելով ։ 

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին և հանձինս Մարիամին (Ranking.am գլխավոր խմբագիր), որ առաջարկեց փոքր-ինչ կիսվել իմ մտքերով ու պատմությամբ։

Ես` Գրիգոր Խաչատրյանն եմ, Գոկը 26 տարեկան եմ ապրում և ստեղծագործում եմ Գյումրիում, երգում էի դեռ վաղ մանկությունից, 19 տարեկանում ընդունվեցի «Երևանի Պետական Կոնսերվատորիա», Էստրադային վոկալ բաժինը, այստեղ էլ սկսվեց իմ երաժշտական ուղին ուսանողական տարիներին ընկերներիս համար գրում էի երգեր և կատարում դաշնամուրով, մոտ 10 տարի երաժշտության մեջ եմբախտ եմ ունեցել շբվել բավական անվանի երաժիշտների հետ և խորհուրդներ ստանալ նրանցից։ Իմ երգերի երաժշտությունն ու խոսքերը գրում եմ ես։ Տիրապետում եմ դաշնամուրի արդեն նաև կիթառի։ Սա մի փոքր մասն է իմ երաժշտական ուղու հասկանալի է, որ մեկ տեղում այդքանը ներկայացնելը դժվար է, բայց փորձեցի որոշակի տեղեկություն տալ։

Վերջերս նոր երգ ներկայացրեցիք Ձեր հանդիսատեսին։  Կարո՞ղ եք որոշ մանրամասներ ներկայացնել «սեր կասի» երգից։

Այո մեծ սիրով։ Երգը գրվեց մի քանի ամիս առաջ, խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ, գործիքավորումը արել է իմ շատ տաղանդավոր և շնորհաշատ ընկերներից Արմեն Դարբինյանը  աշխատանքները կատարել ենք Գյումրիում։ Արմեն Դարբինյանի հետ սա իմ առաջին աշխատանքը չէ նախորդ երգերս նույնպես գործիքավորել է նա։ Երգը բավական դրական, լուսավոր ու սիրառատ ստացվեց և ըստ իս հենց դա է պատճառը, որ այդքան սիրվեց ունկնդրի կողմից։ Ուզում եմ մեկ անգամ ևս իմ շնորհակալանքի խոսքը հղել բոլորին նման արձագանքի համար, արտիստի համար շատ կարևոր է սիրվել ու գնահատվել իր ունկնդրի կողմից։

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր երաժշտական ոճը: Կա՞ն կոնկրետ թեմաներ կամ հույզեր, որոնք  նպատակն ունեք  փոխանցել  Ձեր հանդիսատեսին  երաժշտության միջոցով:

Ասեմ այսպես իմ երաժշտական ոճը ներկայումս ձևավորման և զարգացման փուլում է հիմա որպես այդպիսին հստակ կետեր չկան, բայց այնուամենայնիվ սիրային թեմա գերակշռում է հոգեկան ապրումներն ու գույները շատ են։ Ամենակարևոր նպատակն է հանդիսատեսին փոխանցել անկեղծություն ու սեր։ Ես միշտ ասում եմ երգիչը կարող է ունենալ փոքր  ձայնասահման, բայց իր հոգով ու զգացմունքով կատարելու շնորհիվ սիրվել ու դիպչել հանդիսատեսի սրտին հենց սրանով է պայմանավորված երգչի հաջողության հասնելու գրավականը։

Գրիգոր  դուք ունեք նաև cover տարբերակով մի քանի երգ ։ Կա՞ն արվեստագետներ կամ ժանրեր, որոնք էական ազդեցություն են ունեցել ձեր երգելաոճի վրա:

Միանշանակ այո, շատ եմ սիրում իսպանական երգարվեստն ու արտիստներին, ինձ համար չափազանց հոգեհարազատ է Հայկոյի երգարվեստը ռոմանսներն ու ոճային առանձնահատկությունները, որպես երաժիշտ բարձր եմ գնահատում  նրա տաղանդն ու ավանդը։ Նաև կուզենայի նշել իսպանացի համաշխարհային երգիչ երգահան Ալեխանդրո Սանզի անունը, ում երգերը ուսանողական տարիներից իմ երգացանկի անբաժան մասն են կազմում։ Առհասարակ ես լսում եմ ամեն ինչ երաժշտի համար դա զարգանալու յուրատիպ միջոց է պիտի իմանալ ամեն ժանր և ոճ նախընտրություն տալը ուրիշ հարց է արդեն։

Յուրաքանչյուր արտիստ բախվում է մարտահրավերների: Կարո՞ղ եք կիսվել Ձեր կարիերայի ընթացքում հանդիպած որոշ դժվարություներով և ինչպես եք դրանք հաղթահարել:

Ըստ իս, եթե արտիստը չի բախվում դժվարությունների չի կայանում որպես անհատ և որպես երաժիշտ կարելի է ասել դա անբաժանելի մաս է։ Կոնկրետ ինձ համար կա այսպիսի սկզբունք եթե արել է նա կարող եմ և կանեմ նաև ես։ Հավատացեք դա շատ է օգնում։ Դժվարությունը պետք է ամրանալու և պայքարել իմանալու համար։ Պետք է պայքարել ու հաղթել այլ տարբերակ չկա հիշեք։

 Գրիգոր կա՞ որևէ խորհուրդ, որը կցանկանայիք իմանալ, երբ սկսում էիք Ձեր կարիերան:

Կարիերաս սկսելու պահից ես գիտեյի որ պիտի հասնեմ ու վերջ, այլ տարբերակ չկար: Խորհուրդներ մասնագիտական շատ են եղել դասախոսներիս կողմից և դրանք օգնել են ինձ շատ։

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ երգչուհիներին, ովքեր ցանկանում են հետք թողնել երաժշտական ոլորտում:

Միշտ հիշել, որ դու կարող ես և վերջ: Ես հիմա զբաղվում եմ նաև երեխաների հետ պարապելով և նրանց միշտ ասում եմ, որ պետք է միշտ հիշել որ դուք կարող եք։ Իհարկե հեշտ չէ, իսկ ո՞վ է ասել, որ պետք է հեշտ տրվի ամեն ինչ։ Պայքարիր և կհաղթես։

 Գրիգոր կա՞ն առաջիկայում  նախագծեր կամ երգեր, որոնցով կարող եք կիսվել ձեր երկրպագուների հետ:

Դեռ  չեմ կարող շատ չակերտներ բացել, բայց այս պահին նոր երգեր, նոր համգործակցություններ և մտքեր իրականացնելու եմ մղված։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները՝ Գրիգոր Խաչատրյանի անձնական արխիվից