Մաշտոցն ու Հայ Գիրը


0
  1. Hrayr Dallakyan
    0

    Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Սկզբից այբուբենը ունեցել է 36 տառ, որից 7-ը ձայնավոր, իսկ 29-ը բաղաձայն։ 12-րդ դարում ավելացրեցին ևս երկու տառ՝ ձայնավոր «Օ»-ն և բաղաձայն «Ֆ»-ն։ Մինչ այդ «Օ»-ի փոխարեն օգտագրոծում էին «աւ» երկբարբառը, իսկ «Ֆ»-ի փոխարեն. «փ»-ն։

  2. Hrayr Dallakyan
    0

    Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է։ Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը։

    Կորյունը <<Վարք Մաշտոցին>> գրել է Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի հորդորով ով նույնպես Մաշտոցի աշակերտներից էր։

  3. Hrayr Dallakyan
    0

    Կորյունը, Խորենացին և ուրիշներ հաստատում են, որ հայոց այբուբենը գոյություն է ունեցել Մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ։ «Դանիելյան» այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ։

    Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից։

  4. Hrayr Dallakyan
    0

    Հայ պատմաբան Ինջիկյանը գրում է, որ 1788 թվականին ինքը Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ հայոց արքա Պարթև Արշակունու (113-114 թթ․) հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր «հ», «տ», «պ», «կ», «ճ» և այլ տառերով։

    Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև հայ լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի (1777-1851 թթ․) կողմից Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված Ք. ա․ 7-րդ դարի մի հայատառ գիրք։