«Տիեզերական գնացքը» կամ «Շփոթված աստղը» Հայաստանի երկնքում


82

Վերջերս, Հայաստանի Հանրապետության երկնքում հայտնվել էին տարօրինակ լուսային կետերի շարաններ, որոնք գծով վեր էին բարձրանում։ Շատ բնակիչներ նկատել են դա, բայց չեն հասկացել, թե ի՞նչ կարող է դա լինել։ Ոմանք ասում են, որ դա ընկնող աստղ էր, բայց այդ կետերը ոչ թե վերևից վար էին շարժվում, այլ հակառակը՝ ներքևից վերև։

Տեսարանն այնքան անսովոր էր երկնքում, որ ոմանք ասում են, որ դրանք այլմոլորակայինների սարքավորումներ են կամ նույնիսկ ռազմական ինքնաթիռներ: Բայց իրականում դրանք «Սթարլինք» (Starlink) արբանյակներն էին: Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը շահագործվում է «Սփեյս Իքս»-ի (SpaceX․ հիմնադիր` Իլոն Մասկ) կողմից․ ապահովում է արբանյակային ինտերնետ հասանելիություն Երկրի մեծ մասի համար:

Starlink տիեզերական սարքավորումները հատուկ նախագծված են՝ արձակվում են երկու կույտով, 30 արբանյակներից բաղկացած։

Առաջին հերթին, այս երկնային օբյեկտները կարելի է տեսնել պատահաբար, ճիշտ պահին, պարզապես վեր նայելով:

Starlink արբանյակների թռիչքը ցնցող տեսարան է. գիշերային երկնքում դրանք նման են վառ լույսերով «տիեզերական գնացքի», ասես աստղ ընկնի, որը շփոթվել է, և ընկնում է հակառակ ուղղությամբ՝ դեպի վերև:

SpaceX-ը նախատեսում է ստեղծել 12․000 արբանյակներից բաղկացած հսկայական «համաստեղություն», որոնց թիվը ապագայում կարող է հասնել 42․000-ի։

«Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք պահել գիտակցության լույսը, որպեսզի այն շարունակվի ապագայում»: – Իլոն Մասկ

Նյութի հեղինակ՝ Վարդան Գրիգորյան
Նկարը՝ Վարդան Գրիգորյան