Մուղամը մերն էլ ա եղել. Սուպեր Սաքո


0

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում   երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած ձևակերպումը հեռահար բանավեճերի քնարկումների առիթ է  տվել հասարակությանը : 

Սուպեր Սաքոն, խոսելով «մուղամի» մասին, նշել է, թե այն միայն հարևան երկրներինը  չէ։

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասել է նա:

Դերասան՝ Դավիթ Աֆրիկյանը հարցազրույցի պատասխան  ձևակերպմանը  արձագանքել է 

«Վատն էն ա, որ ազգիս 90%-ը այ սենց տգետ, անմշակույթ, անկիրթ, անգրագետ ա մտածում։ Բա էլ ինչի՞ եք բողոքում. հեսա շուտով ձեր սիրած ազգի հետ մուղամ կերգեք: Թե բա զուտ զալ ա լցրել Կոմիտասը»։