Հայ արվեստագետների ցուցահանդես է տեղի ունեցել մայիսի 3-15-ը Թավրիզում


3

ԻԻՀ և ՀՀ միջև մշակութային երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ՀԳՊԱ) և Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի միջև մշակութային համագործակցության վերաբերյալ կնքված հուշագրի հիման վրա՝ Թավրիզում 2023 թ․ մայիսի 3-15-ը տեղի ունեցավ ՀԳՊԱ շրջանավարտների և ընթացիկ մի խումբ արվեստագետ-ուսանողների նկարչական ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և դեսպանատան Մշակույթի կենտրոնի հովանավորությամբ ու աջակցությամբ և իրանցի արվեստագետների ու ուսանողների ակտիվ ներկայությամբ։