Չեմ փորձում այլ մարդ ստեղծել ինձնից. Դիանա Գրիգորյան


5

Հարցազրույց՝ մոդել և մշակութաբան Դիանա Գրիգորյանի հետ։

Դիանա ի՞նչ մասնագիտություն ունեք։

Մշակութաբան եմ։ ԵՊՀ-ն եմ ավարտել։ Այս պահին ֆրիլանս ՍՄՄ-ով եմ զբաղվում։

Դիանա փոքր տարիքում ի՞նչ բարդույթներ ունեիք և ինչպե՞ս եք հաղթահարել այն։

Հիմա կհիշեմ միայն կապույտ աչքերս են, որ չէի սիրում։ Հիմա անցել է։ Սիրում եմ: Չգիտեմ ինչպես եմ հաղթահարել։ Ուղղակի հասկացա, որ անիմաստ է չսիրելը։

Դիանա մի փոքր պատմեք ինչպե՞ս եք սկսել  Ձեր մոդելային կարիերան:

2018 թվականին ընկերուհուս հետ Դալմայում էինք ու մի դիզայներ նկատեց ինձ, տվյալներս վերցրեց ու էդպես սկսեցի նկարվել։ Քիչ-քիչ շուկայում սկսեցին ճանաչել ինձ ու հրավիրել նկարահանումների։

Ինչպե՞ս ընտանիքը արձագանքեց Ձեր մոդել դառնալու որոշմանը։

Շատ լավ։ Բոլորը շատ ուրախ ու հպարտ էին ինձնով։ Միայն ասում էին, որ զգույշ լինեմ։ Բայց լրիվ վստահել, ուրախացել են ինձ համար։

Դիանա Հայաստանում մոդելային ասպարեզը ըստ Ձեզ  ի՞նչ խնդիրներ ունի։

Դեռ լրիվ կառուցվածք չունի։ Դրսի մոդելային գործակալությունների հետ քիչ ենք աշխատում, քանի որ մենք էլ չունենք շատ գործակալություններ։ Բայց ամեն բան փոխվում է դեպի լավը։

Որքանո՞վ է Հայաստանը մրցունակ այս ասպարեզում։

Բավական մրցունակ է։ Շատ պոտենցիալով մոդելներ ունենք, բայց, ցավոք, ինչպես նշեցի՝ շատ քայլեր չենք անում դեպի դուրս։ Փոփոխություն նկատում եմ։

Հայաստանում նորաձեւությունը, ըստ ձեզ, բիզնես է, թե՞ ոչ։ 

Նորաձևությունը ամեն տեղ բիզնես է ու ամենամրցունակներից։

Դիանա շատ դեռահասների ծնողներ արգելում են, որ իրենց երեխաները զբաղվեն մոդելինգով, ըստ Ձեզ  ինչու՞։

Վախենում են, անհանգստանում։ Կարծում եմ նաև ոլորտի այլ մասնագետներին չեն վստահում, ամեն դեպքում ոլորտը տարիներով վատ համբավի հետ է ասոցացվել, հիմա էլ շատերի մոտ այդպես է։

Ինչպե՞ս Է անցնում աշխատանքային ընթացքը: Դժվարություների հադիպե՞լ եք:

Կախված է պատվիրատուից, թիմից, որի հետ աշխատում եմ։ Բայց եթե մոդելները համաձայնվեն միայն այն պրոյեկտներին, որոնք իրենց դուր են գալիս, դժվարություններ չեն լինի։

Աշխատանքի վայրում ձեր հանդեպ շա՞տ պահանջկոտ եք։

Քանի որ ես մյուսների հետ համեմատվելու խնդիր չունեմ, ինքս ինձ հետ եմ համեմատվում։ Վերլուծում եմ, արդյո՞ք այս նկարահանմանը իմ մաքսիմումը ներդրեցի, թե ոչ։ Սովորաբար շատ քննադատական չեմ մոտենում ինձ։ Հատկապես երբ պատվիրատուները գոհ են լինում։

Որքա՞ն է եղել Ձեր առաջին աշխատավարձը և այդ ժամանակ քա՞նի տարեկան էիք:

15․000 դրամ, 2 օրվա նկարահանման համար։ 18 տարեկան, հաջորդ օրը դարձա 19:

Հետևո՞ւմ եք նորաձևությանը։

Cat walk-եր նայում եմ։ Հետաքրքիր է օրինակ x սեզոնին նորաձևության տները ինչ են առաջարկում, ներկայացնում, ինչ գաղափարներ ունեն։  Շատ բլոգերների եմ հետևում, ովքեր հենց այդ ոլորտում են աշխատում։

Ո՞րն է Ձեր ամենասիրելի բրենդը։

Սիրելի բրենդ երևի թե չունեմ։ 

Դիանա հագուստներ, աքսեսուարներ կրելիս ի՞նչն եք կարևորում։

Հարմար զգամ ինձ իրենց մեջ։

Դուք օգտվո՞ւմ եք բրենդային խանութներից:

Այս պահին փորձում եմ պահարանումս բազային իրեր հավաքել, հեշտ համադրելի։ Սիրում եմ վինտաժ իրեր։ Կոնկրետ բրենդից չեմ էլ օգտվում։ 

Դիանա համացանցում ներկայանում եք էսթետիկ և արվեստով լի։ Այդ մոտեցումը հատո՞ւկ է Ձեր բնավորությանը, տեսակին:

Ես ինստագրամը ի սկզբանե ակտիվացրի մի նպատակով՝ որ այնտեղ լինեն իմ բոլոր նկարները, սիրում եմ ամեն ինչ կոկիկ մի տեղ հավաքած ունենալ՝ իսկ առաջ ֆեյսբուք ու VK-ում շատ խառն էի անում ամեն ինչ, որոշեցի դասավորեմ ու եկա ինստագրամ։  Միշտ իմ նկարներն եմ հրապարակել։ Չեմ փորձում այլ մարդ ստեղծել ինձնից։

Ինչու՞ եք Ձեր տելեգրամում ներկայանում «էն գեղի մոդելը» անվանումով։

Վանաձորից եմ։ Երբ եկա Երևան ու սկսեցի նկարահանումների գնալ, ընկերեներիցս մեկը  ասեց՝ «մեր գեղի մոդելը հայտնի ա դառնում»։ Այդպես անունս որոշվեց ։

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Առաջ գնալ բլոգինգում։

Ըստ Ձեզ` մեր հայ կանայք և տղամարդիկ ունե՞ն ոճային հագնվելու խնդիր ։

Կարծում եմ շատ սիրուն հագնվող երիտասարդներ ունենք։ Ոճայինը ինձ համար մի քիչ հարաբերական  է։ Օրինակ կարող եմ մեկին տեսնել հագուստով, որ ինքս չէի կրի, բայց հաստատ շատ սիրուն է նայվում այդ ինչ-որ մեկի վրա։ Շատ անհատական ու հարաբերական է։ Կարևորը մարդիկ իրոք հագնեն այն, ինչ իրենց դուր է գալիս ու իրենց հարմար են զգում։

Ի՞նչ խորհուրդ կտաք աղջիկներին, ովքեր ցանկանում են մոդել դառնալ ։

Հոգեբանորեն պատրաստ լինել ոլորտին։ Դրսից ոլորտը շատ սիրուն, հաջողակ ու անմեղ է թվում, իրականում այդպես չի։ Իմանալ սեփական արժեքը՝ ոչ միայն աշխատավարձի մասին է խոսքը։ Միշտ լսել սրտին։ Ու նայել իմ յութուբի վիդեոները , որտեղ մոդելինգի մասին շատ բաներ եմ պատմում։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Դիանա Գրիգորյանի սոց ցանցերից`
📷 dianagrigoriian
📽 @dianagrigoriian19