Փոքր բիզնեսները դեռևս լավ չեն պատկերացնում մարքեթինգի կարևորությունը. Շողիկ Վարդանյան


3

Հարցազրույց՝ սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետ Շողիկ Վարդանյանի հետ։

Շողիկ մի փոքր պատմեք Ձեր մասին ու թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք մարքեթինգը:

Մասնագիտությամբ քաղաքագետ եմ, բայց դեռ ուսանող տարիներին հասկացա, որ այդ ճանապարհով չեմ գնալու: Առաջին աշխատանքս լրագրության ոլորտում էր, որտեղ բազմաթիվ նոր մարդկանց հետ ծանոթացա, սկսեցի նոր բաներ փորձարկել.  մուլտիմեդիա լրագրություն, քոնթենթի ստեղծում, կոմունիկացիաներ ։ Մի քանի տարի տարբեր ընկերություններում համատեղելով PR մենեջերի, ՍՄՄ մասնագետի և քոնթենթի ստեղծողի աշխատանքները՝ որոշեցի ուղղությունս վերցնեմ դեպի մարքեթինգ: 

Ի՞նչ խնդիրներ է լուծում մարքեթինգ-ը: 

Մարքեթոլոգը այն մարդն է, որ ուսումնասիրում է շուկան, հասկանում՝ ինչ խնդիրներ ունի թիրախը և ինչպես պրոդուկտը կարող է լուծել դրանք: 

Ինչպե՞ս միտք եղավ սեփական բլոգ վարելու, իսկ հետագայում դասընթացներ:

Ուսումնասիրեցի հայալեզու քոնթենթը ու հասկացա, որ պրակտիկորեն չկա ՍՄՄ-ի մասին ոչ մի հայերեն բլոգ: Դասընթացների մասին նույնպես դեռ խոսք չկար: Որոշեցի լրացնել բացը: 

Քանի՞ տարեկանից է ճիշտ սովորել մարքեթինգ:

Չեմ կարծում կա որևէ մեկ «ճիշտ» տարիք: Կարելի է և դեռահաս տարիքից սկսել, և 30-ից հետո։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց ովքեր ցանկանում են սովորել մարքեթինգ:

Սկսել կարդալ բլոգներ, նայել յութուբյան մասնագիտական ալիքներ, որոշել, որ իսկապես դա ձերն է: Հետո ընտրել բուհ-ը կամ դասընթացը: 

Շողիկ շատերը վախենում են դիմել մարքեթինգային թիմի: Ըստ ձեզ ինչո՞ւ է այդպես:

Հավանաբար պատճառը սեփական ուժերի վրա վստահ չլինելն է: Բայց պետք է հիշել, որ եթե չփորձես, հաստատ չի ստացվի: 

Ի՞նչ բարդությունների եք հանդիպել աշխատանքում։

Հիմնական խնդիրները Հայաստանի շուկայի թույլ զարգացած լինելու դաշտում են: Հատկապես փոքր բիզնեսները դեռևս լավ չեն պատկերացնում մարքեթինգի կարևորությունը:

Ի՞նչով եք այս պահին զբաղված։

Այս պահին ղեկավարում եմ իմ մարքեթինգային ընկերությունը՝ Էմոտիվը, որը շուրջ 20 գործընկեր ունի արդեն:

Ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել:

Ուժեղ, կայացած, անընդհատ սովորող կանայք:

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։ 

Նախատեսում եմ զարգացնել բլոգը, ընդլայնել բիզնեսը և մշակել նոր դասընթաց:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Շողիկ Վարդանյանի սոցիալական ցանցերից