Վահագն Խաչատուրյանը ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնացին


0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի քանի կարևոր գործընթացի՝ 

  • Ատոմակայանի կառուցման գործում հայ-կորեական համագործակցության հնարավորությանն ու հեռանկարներին
  • Երկու երկրներում դեսպանատների բացման
  • Հայաստանի քաղաքացիների համար Կորեայի Հանրապետության կողմից վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունների վերաբերյալ։