Մեծանուն Հայեր. ԿՈՄԻՏԱՍ


0

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյանը) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին)
Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն) քաղաքում։ Նրա նախնիները պատմական
Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ կոշկակար
Գեւորգ Սողոմոնյանը, էր եւ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը։ Երբ ծնվեց Կոմիտասը մայրը 16
տարեկան էր։ Կոմիտասի ծնողները բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը, որը ծնողներից հետագայում պետք է ժառանգեր Կոմիտասը: Կոմիտասի ընտանիքում խոսում էին միայն թուրքերեն։ Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր: Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաեւ հորը: Կոմիտասին խնամել եւ դաստիարակել է հորական տատը: Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերինքնած։ Գեւորգ կաթողիկոսի հրահանգով 1881թ. Գեւորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոն Սողոմոնյանը: Հոկտեմբերինմեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում, որովհետեւ տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է,
որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանցբառերը հասկանալու: Կաթողիկոսը այդ պահին չի կարողանում զսպել արցունքները: Գեւորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռեւս մանկուց դրսեւորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգեւոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։

Այս շրջանում նա սկսում է հավաքել եւ ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաեւ
կատարել ստեղծագործական փորձեր։ Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի Կոմիտաս անունը ստացել է եկեղեցական ձեռնարդության ժամանակ նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով: Կոմիտասը դասավանդել է Գեւորգյան ճեմարանում, ապա նաեւ մաասնավոր դասեր է վարել Կոստանդնուպոլսում: Կոմիտասը ցանկություն ուներ Կոստանդնուպոլսում երաժշտանոց հիմնել։ Ցավոք, նա նպատակը չհասցրեց իրականացնել, սակայն նա հասցրեց կրթել երիտասարդ, շնորհալի սերունդ, որոնցից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարեւոր դեր խաղացին: Կոմիտասի աշակերտներից Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Կոմիտասը Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, ձայնագրում էր , գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը: Էջմիածնի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում է Կոմիտասն իր վարդապետական աստիճանն ու գավազանն ստացել: Մկրտիչ Ա Խրիմյան Հայրիկի կոնդակի համաձայն, կաթողիկոսական տեղապահ Մեսրոպ արքեպիսկոպոսը 1895 թվականի փետրվարի 26-ին, Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում, առավոտյան ժամերգությունից հետո, վարդապետության աստիճան ու գավազան է շնորհում Կարապետ, Բենիկ, Կոմիտաս, Եզնիկ եւ Թադեւոս աբեղաներին։ ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգեւորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էինԿոմիտասին եւ հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

1896-99թթ.Կոմիտասը սովորել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում: Այստեղ Վարդապետն ուսումնասիրել է ներդաշնակագիտություն, կոմպոզիցիա, մշակել է ձայնը: Այս տարիներին Կոմիտասը սովորել է նաեւ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում՝ Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ: Վկայականը Շմիդտի կնիքով եւ ստորագրությամբ է: Փաստում է այն մասին, որ Կոմիտասն ավարտել է տեսական եւ գործնական ամբողջ դասընթացը: Այս հայտնի երաժշտանոցը նոբելյան 30 մրցանակակիր է տվել: 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած եւ իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա եւս ձերբակալվում եւ աքսորվում է: Որոշ ժամանակ անց,
ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում,
սակայն ապրած արհավիրքի հետեւանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը եւ դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի
հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար եւ Վիլ-Ժուիֆ
արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935թ. հոկտեմբերի 20-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երեւան եւ ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։ Սեփական ժողովրդի կոտորածը տեսած Կոմիտաս վարդապետը «Հայր մեր»-ը գրել է 1915թ.-ին: Ընդունված է կարծել, որ սա նրա վերջին ստեղծագործություններից մեկն է: Շատ խորհրդանշական է, որ նա սա գրել է մանուկների համար ու նվիրել բոլոր այն երեխաներին, որոնք Հայոց ցեղասպանության անմեղ զոհ են դարձել: 1950-ական թվականներին նրա ձեռագրերը Փարիզից տեղափոխվեցին Երեւան:

Կոմիտասի Ստեղծագործություները…

Կոմիտասի Հայտնի գործերից է՝«Մոկաց Միրզա», ժողովրդական վիպերգ : Այն պատմում է Մոկաց Միրզա անունով իշխանի մասին, որին Կոլոտ փաշան հրավիրում է հանդիպման ու հյուրասիրում թունավորված ձմերուկով: Վերադարձի ճանապարհին Միրզան մահանում է: Ըստ այդմ էլ երգն ըստ էության Միրզայի գովքն է ու նրա մահվան ողբը: Ողբի ու գովքի միահյուսմամբ էլ ավանդաբար ստեղծվել են էպիկական, հերոսական երգերը եւ էպոսները: Ըստ այդմ էլ այս երգը շատ ընդհանրություններ ունի «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության հետ: Ինչպես եւ մեր էպոսի գլխավոր հերոսը՝ Սասունցի Դավիթը, Մոկաց Միրզան քաջ է, օժտված ներքին ու արտաքին բարեմասնություններով: Ժողովուրդը սիրում եւ հպարտանում է նրանով, գովերգում նրան: «Գարուն ա», ժողովրդական երգ: Ողբերգական բնույթի երգ է դժբախտ սիրո մասին:«Քելե, քելե», ժողովրդական երգ: Քնարական բնույթի սիրերգ է, գովերգում է սիրած աղջկան: