Արմաշ գյուղի հարակից տեղանքը կարծես Մարսի կրկնօրինակը լինի. Գերնոթ Գրոմեր


0

2024թ մարտին Հայաստանում կկազմակերպվի Մարսի կենսապայմանները փորձարկելու առաքելություն։ Բացի Հայաստանից տեղանքի ընտրության փուլին մասնակցել են նաև Ավստրալիան, Բահրեյնը և Եգիպտոսը։ Առաքելությունը կսկսվի 2024-ի երկրորդ շաբաթվա ընթացքում և կտևի 1 ամիս, որից 3 շաբաթ կտևի մեկուսացման փուլը և մեծ հավանականությամբ կանցկացվի Արմաշ գյուղի հարակից տեղանքում, որտեղ ժայռերը, ըստ դոկտոր Գրոմերի, «կարծես Մարսի կրկնօրինակը լինեն»։

Բացի զուտ առաքելությունից ամբողջ մարտ ամսվա ընթացքում թիմը, Մարսի մասին երիտասարդներին պատմելու համար կայցելի դպրոցներ, համալսարաններ, տեխնիկական քոլեջներ։ Գերնոթ Գրոմերն ու իր թիմն արդեն հասցրել են դասախոսություն կարդալ Թումո ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում։

Նկարները վերցված են Գերնոթ Գրոմերի ինստագրամյան էջից gernotgroemer և Թումոյի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։ TUMO