Չկալովում հայտնաբերվել է բրոնզե դարաշրջանի դամբարան


1

Ապրիլի 19-ին Լոռու մարզի Չկալով համայնքի բնակիչը իր բակում աշխատանքներ կատարելիս փոսից հայտնաբերել և դուրս է բերել խեցեղեն՝  փոքրիկ կավանոթներ, նաև տարածքից գտնվել է բրոնզե մանկական ապարանջան։ Աշխատանքները դադարեցվել են , և արդեն տեղում սկսել են  աշխատանքներ կատարել  հնագետները։

Ըստ նախնական տվյալների գտնված փոսը  բրոնզե-վաղ երկաթի դարաշրջանի դամբարան է, ենթադրյալ երեխայի գերեզման։ Այդ շրջանում գերեզմանները լինում էին հյուսիս-հարավ դիրքով, հանգուցյալի հետ էլ դնում էին սնունդ կավանոթներով։ Կա վարկած , որ դա  երեխայի է՝ դատելով գերեզմանի, ապարանջանի և կավանոթների չափը։ Վերջնական եզրակացություն կտրվի պեղման աշխատանքներից և նյութերի փորձաքննության ավարտից հետո։