1915-ի Հայ Կանայք. Ավրորա


1

Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակ առաջին փուլում հայ տղամարդիկ էին նրանց մասսայական սպանության կազմակերպումից հետո արդեն թիրախ դարձրեցին կանանց: Հայոց ցեղասպանության արդյունքում հազարավոր հայ կանայք առեւանգվեցին իրենց ընտանիքներից, սովորաբար տեղահանության ընթացքում կամ գիշերակացի ժամանակ: Կանայք տարբեր ճակատագրեր ունեցան : Կանանց տարհանում էին սիրիական անապատներ, վաճառում էին ստրուկներին , բռնի ամուսնացնում , իրենք իրենց կյանքը փրկելու համար շատ կանայք իրենց կամքին հակառակ մահմեդականություն էին ընդունում: Նրանք օրինական ամուսնանում էին մուսուլման տղամարդկանց հետ, եւ համաձայն տեղի ցեղային ավանդույթների ստանում էին հատուկ դաջվածքներ: Այդ դաջվածքները խորհրդանշում էր կանանց նոր պատկանելիությունը, եւ նշում էին նրանց կյանքում կատարված փոփոխությունը:

Առեւանգված եւ մուսուլմանական ընտանիքում ապրող կանայք ժամանակի ընթացքում մոռացել էին իրենց հայկական ինքնությունն ու մայրենի լեզվով խոսելու ունակությունը: 1928թ. մուսուլման գերողներից կարողացավ փրկել 2000 հայ կին եւ երեխա: Նրա օգնությամբ մի շարք վայրերում հիմնվեցին այրիանոցներ, ուր ապաստան գտան դաժան չարչարանքների զոհ դարձած բազմաթիվ հայ կանայք: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ եւ օտարազգի միսիոներներ օգնեցին կանանց եւ երեխաներին ազատվել գերությունից: Հայ կանանց մեծ դժվարությամբ հաջողվում էր միայնակ փախչել այդ կանայք տարբեր ճակատագրեր ունեցան: Փրկվածները տարբեր տեղեր հաստատվելով աշխարհին պատմում էին հայերի ցեղասպանության դաժան պատմությունը:

Աշխարհը փոխած հայուհին…

Արշալույս Մարտիկյան (Ավրորա)

Արշալույսը ծնվել է 1901թ. Դերսիմ գավառի Չմկածագ քաղաքում (այժմյան Թուրքիայի Թունջելիի գավառ), ունեւոր ագարակատիրոջ եւ մետաքսագործի ընտանիքում։ Արշալույսը ութ երեխաներից երրորդ երեխան էր։ Արշալույսն օժտված աշակերտ էր եւ խոստումնալից ջութակահարուհի։ Ավագ քույրը նշանված էր, իսկ եղբայրն արդեն բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Եղբորը եւ հորը սպանեցին նրա աչքի առաջ իսկ իրեն քրոջը եւ մորը միասին բռնության եթարկվեցին: Նրանց եւ մի շարք կանաց առեւանգեցին դեպի Սիրիայի անապատները տեղահանվող հայուհիների քարավաններ։ Արշալույսը փախուստի մի քանի փորձ է կատարել ստրկավաճառներից ձախողել փախուստը, բայց վերջին փորձը ստացվեցկ արողանում է ազատվել ստրկավաճառներից: 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով եւ արմտիքով՝ նա, հյուծված, բոբիկ ու կիսամերկ, հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան ի վերջո իրենց հոգածության ներքո են վերցնում ամերիկյան միսիոներները։ Հասնելով Նյու Յորք՝ նրան որդեգրում է մի հայ ընտանիք: Արշալույսը սկսում է թերթերում հայտարարություններ հրապարակել ողջ մնացած մյուս եղբոր՝ Վահանի մասին գտնելու համար։ Արշալույսի այս քայլերը գրավում է լրագրողների եւ շատերի ուշադրությունը:

Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները եւ իր կամքի ուժը

1918 թ. տպագրվում են Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը։ Շապիկին Արշալույսի լուսանկարն էր՝ հայկական ավանդական զգեստը հագին։ Գիրքը հաջորդ երկու տասնամյակներին բազմիցս վերահրատարակվում է եւ վաճառվում 900.000 տպաքանակով՝ ներառյալ իսպաներեն, հոլանդերեն եւ լեհերեն հրատարակությունները։ 1918 թվականը դեռ չէր ավարտվել, երբ Selig Polyscope ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի վրա հիմնված համր կինոնկարի վրա, որի գլխավոր դերը վերապահված էր Արշալույսին՝ այժմ արդեն Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով։ «Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաեւ «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվեց 1919 թ. հունվարին Վաշինգտոնում։ Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ֆիլմի բազմամարդ եւ հանդիսավոր պրեմիերան։ Հոլիվուդի՝ նրան կինոաստղ դարձնելու ծրագրերը չիրագործվեցին, իսկ քաղաքական հոսանքների վայրիվերումները հանգեցրին նրան, որ 1920-ականներին «Հոշոտված Հայաստան» գրքի եւ կինոնկարի հանդեպ ուշադրությունը սկսեց մարել եւ դրանք աստիճանաբար մոռացության մատնվեցին։ Ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորավ։

Արշալույսի աձնական կյանքը եւ ապրած վերջին տարիները…

1929 թ. վերադառնալով Նյու Յորք ամուսնացավ հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ։
1931 թ. ծնվեց նրանց որդին՝ Միքայելը։ Երջանիկ լինել Ավրորային, սակայն, չհաջողվեց. եղբորը նա այդպես էլ չգտավ, փորձեց ինքնասպան լինել, իսկ ամուսնու մահից հետո կորցրեց որդու հետ կապը։ Նա մահացավ 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Նրան Կոչում են Հայաստանի Ժաննա դ’Արկ:

Ավրորա Մարդիգանյանին մենք այսօր հիշում ենք կին, ով չվախեցավ անցնել Ցեղասպանության անհամար սարսափներով՝ հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող եւ աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում եւ կինոնկարում: