Վիզաների ազատականացման թեման գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում. Արարատ Միրզոյան


0

Վիզաների ազատականացման թեման կա, քննարկվում է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգային հարցերում: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ հանդիսացող առանձին երկրի օրակարգում կա, քննարկվում է, և մեծ մասամբ կամ գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում: Այդուհանդերձ, ԵՄ-ի կողմից նման որոշում կայացնելու համար կոնսենսուսային դիրքորոշում է պետք: Եվ ԵՄ-ի ներսում կոնսենսուսի հասնել դեռևս հնարավոր չի եղել»,- ասաց Միրզոյանը, ապա հիշեցրեց, որ ԵՄ-ի և անդամ երկրների իրավասությունն է շենգեն վիզաները տրամադրելը: