Որքան զբաղված ես լինում այնքան ավելի շատ գործ ես հասցնում անել. Համլետ Խաչատրյան


1

Սևան քաղաքի ակտիվ երիտասարդներից է Համլետ Խաչատրյանը։ Սովորում է Երևանի բժշկական համալսարանի քոլեջի 4–րդ կուրսում է։  Համլետն այս տարի պատրաստվում է ընդունվել բժշկական համալասրան, բայց թե որ ուղղությամբ կշարունակի դեռ չի որոշել։

Համլետը իր ուսանողական ու  ակտիվ կյանքի մասին…

Ես Համլետն եմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից։ Այժմ սովորում եմ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ քոլեջում, այս տարի պատրաստվում եմ ընդունվել բժշկական համալսարան։ Դեռ դպրոցական տարիներից մասնակցել եմ օլիմպիադաների, ամենակարևոր ձեռքբերումներիցս մեկը «Հայ Ասպետ» հեռուստահաղորդմանը մասնակցելն էր և հաղթելը, քանի որ հնարավորություն ունեցանք գնալ արշավներ Ջերմուկ, Արցախ, Արագած, Արևմտյան Հայաստան։ Եվ այս ամենը հնարավոր դարձավ դպրոցիս, ուսուցիչներիս ու հզորագույն թիմիս շնորհիվ։

Այժմ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի անդամ եմ։ Ճիշտ է, հիմա չեմ հասցնում շատ ժամանակ տրամադրել կամավորությանը ընդունելության հետ կապված, բայց հոգով ու սրտով կամավոր եմ։

Համայնքում իր գործենեության մասին…

Սևան Երակի կազմում՝ իրականացրել ենք բազմաթիվ դասընթացներ, ունենք ծրագիր՝ «Գրքադար» -ը, որն ինտերակտիվ գրադարան է ու համայնքի հզորացմանը նպաստող փոքրիկ բայց անսահման ջերմ միջավայր։

Նաև հետաքրքրված եմ տեղական ինքնակառավարմանը՝ քաղաքացիների մասնակցության թեմաներով, իրականացրել եմ «Համայնքագետ» դրամաշնորհային և «Մենք՝ համայնքի թիկունքին» ծրագրերը։ Քաղաքում, ինչպես և ամբողջ Հայաստանում խնդիրները շատ են, բայց կրթության, հավաքականության և աշխատասիրության շնորհիվ դրանք միանշանակ լուծելի են։

Համայնքի մասով պետք է  կենտրոնանալ համայնքի ուժեղ կողմերի վրա, որովհետև Սևանը մեծ պոտենցիալ ունի։

ԵՎ վերջում ավելացնեք որ Համլետը իր զբաղվածությանը զուգահեռ նաև աշխատում է բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերությունում, որպես SMM մասնագետ։ Նրա կարծիքով՝ որքան զբաղված ես լինում այնքան ավելի շատ գործ ես հասցնում անել։

Նյութը կազմեց՝ Մարիամ Ավետիսյանը