Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը այց է կատարել Թեհրանում գտնվող Հայ մարզամշակութային «ՆԱՅԻՐԻ» միություն


1

Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը այցելել է՝ Իրան։ Այցի մասին նա կիսվել է իր սոցիալական էջերում։ 

Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը այց է կատարել Թեհրանում գտնվող Հայ մարզամշակութային «ՆԱՅԻՐԻ» միություն։ Իր այցելության առաջին օրը մասնակցել է 20 հայազգի նկարիչների ցուցահանդեսին։ 

Այցելության ընթացքում Գրիգոր Մաչանենցը  նաև այցելել է Թեհրանում գտնվող ԱՐՏԱԿ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ թանգարան, որտեղ հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնավոր թանգարանների ղեկավար պարոն Թաբաթաբաին,  որտեղ միասին քննարկել են  թանգարանային գործում հնարավոր համագործակցության քայլերը։

 «Շնորհակալություն թանգարանի ողջ անձնակազմին ջերմ ընդունելության համար` ի դեմս տնօրեն տիկին Ալիս Շահմուրադյանին » – գրել  է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը։