Նյու Յորքում ծուխը կտևի մինչև հաջորդ շաբաթ. The Wall Street Journal


0

Նյու Յորքում ծուխը, որն առաջացել է Կանադայում հրդեհների պատճառով, կտևի մինչև հաջորդ շաբաթ. գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով օդերևութաբաններին։
Նյու Յորքում և Միացյալ Նահանգների Արևելյան ափի օդի որակը դարձել է ամերիկյան լրատվամիջոցների բոլոր առաջին էջերի գլխավոր թեման:

Հիշեցնեք՝ Նյու Յորքն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել Կանադայի անտառային հրդեհների պատճառով օդի  աղտոտվածության ցուցանիշով. հայտնում է IQAir կայքը, որը հրապարակում է օդի որակի ցուցանիշներ:

Քաղաքում տեսանելիությունը նվազել է, բնակիչներն ավելի ու ավելի շատ են սկսել կրել բժշկական դիմակներ։ Պաշտոնյաները կոչ են արել հանրությանը սահմանափակել բացօթյա գործունեությունը: Խնդրագրում ասվում է, որ անտառային հրդեհների ծուխը պարունակում է խիստ վտանգավոր մասնիկ, որը կոչվում է PM2.5:

Նյու Յորքի քաղաքապետարանը նախազգուշացում է տարածել օդի աղտոտվածության մասին։ Քաղաքի ուսումնական հաստատություններում չեղարկվել են բացօթյա միջոցառումները, օդանավակայաններում թռիչքները հետաձգվում են։