Սյունիքում անցկացվեց «Ոչխարների Խուզման» փառատոն


1

Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Խոտ բնակավայրում կայացավ թվով 6-րդ «Ոչխարների Խուզման» փառատոնը, որի պատվավոր հյուրերն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար’ Վահան Քերոբյանը  և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` պարոն Վերներ Թութը։ Փառատոնը կազմակերպվել էր «ԴԸ ՌԱՆՉ» ՍՊԸ-ի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ 

Փառատոնին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով ներկայացրեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման ցուցանիշները: «Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառումներ են կազմակերպվում և մենք կարողանում ենք ուժեղացնել ու ակտիվացնել մեր համայնքները, ցույց տալ համայքներում տեղական բիզնեսների կարևորությունը»,-նշեց նախարարը:

Պրն. Թութն իր ողջույնի խոսքը սկսեց շվեյցարական ժողովրդական երգի ուղեկցությամբ, որը լավագույնս ցուցադրում է կապն ու կարոտը հայրենիքի հետ: «Այս գեղեցիկ երգով ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել ձեզ Շվեյցարիայի դեսպանատան և Շվեյցարիայի զարգացման համագործակցության անունից»,-ասաց նա:

Պրն. Թութը իր ողջույնի խոսքում ներկայացրեց երգի պատմությունը, Գուգիսբերգում անցկացվող  ամենամյա Շաֆշեյդի միջոցառումը, որը տեղի է ունենում ամեն տարի աշնանը, երբ ամառվա ամիսներին Ալպերում արածելու ուղարկված ոչխարներին վերադարձնում են իրենց տերերին: «Շվեյցարական Գուգիսբերգն էլ Սյունիքի պես հայտնի է իր գեղեցիկ և հարուստ լեռնային բնածածկով: Սա նաև պատճառներից մեկն է, որ Շվեյցարիայի զարգացման համագործակցությունը 2006 թվականից աջակցում է Սյունիքի մարզում անասնապահության զարգացմանը: Տաթև համայնքի Խոտ բնակավայրում Սյունիքի Անասնաշուկայի հիմնումը, որն այժմ կոչվում է «Դը Ռանչ», մեր աջակցությամբ իրականացվող ծրագրի հաջողված պատմություններից մեկն է»- ասաց Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ` պրն. Թութը:  

Փառատոնի հյուրերին ողջունեցին և լավ օր մաղթեցին նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ Աննա Մարգարյանն ու ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը: ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանն իր խոսքում ընդգծեց փառատոնային մշակույթի կարևորությունը նոր զբոսաշրջային հոսքեր ներգրավելու գործում:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեց «Տերյան»  մշակութային կենտրոն ՀԿ-ի հայկական տարազների և ակսեսուարներ հավաքածուն։ 

Փառատոնին նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման  Կետրոնը   ՀԿ-ն մասնակցեց «Ոչխարների խուզման» փառատոնին ներկայացնելով հայկական խոհանոցից համովագույն կերակրատեսակներ՝ կորկոտ, գաթա և ղափամա։

Սյունիքի մարզի 5 խոշորացված համայնքները՝ Կապան, Գորիս, Սիսիան, Տաթև և Տեղ,  մասնակցում էին  «Ոչխարների խուզման 2023» թվականի փառատոնին՝ ներկայացնելով իրենց համայնքների տեղական բարիքները 

Գորիս համայնքը փառատոնին ներկայացավ իր  համեղ բարիքներով և ավանդական ուտեստներով։

Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված էին Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների, համայնքի անհատ-ստեղծագործողների ձեռքի աշխատանքները, ինչպես նաև համայնքի անհատ ձեռներեցների արտադրանքը։ Փառատոնին մասնակցում էր նաև «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը, որը բացի աշխատանքների ցուցադրությունից, ներկայացնում էր «բրդից կարպետ» ստանալու գործընթացը։

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել տաղավարներում ներկայացվող գյուղմթերքն ու խմիչքները, ձեռք բերել նաև ձեռագործ հուշանվերներ։

 ԵՎ վերջում ավելացնենք նաև «Ոչխարների խուզման» մրցույթի մասնակից Լևոն Մանվելյանը՝ մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց։