Ո՞ր եվրոպական երկրներն են ավելացրել ամենաշատ արևային էներգիայի չափաբաժինը 2022-ին


3

Արևաին էներգիայի արտադրության ծավալները ԵՄ-ում 2022-ին ռեկորդային էին։ Ըստ կանխատեսումների 2023 թվականին ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կարիքների 57%-ը կբավարարվեն արևային էներգիայի շնորհիվ։

Ըստ նոր զեկույցի, 2022-ին ամբողջ աշխարհում արևային տանիքների տեղադրումն աճել է 49%-ով: Ըստ SolarPower Europe-ի՝ մայրցամաքի անդամների գլխավորած ասոցիացիայի, տանիքի պանելների արտադրած էներգիայի աճը մինչև 118 ԳՎտ բավարարում է ամբողջ աշխարհում 36 միլիոն տների էլեկտրասնուցման համար:

Արևային էներգիայի ծավալը ընդհանուր առմամբ աճել է 45 տոկոսով՝ հասնելով 1,2 ՏՎտ (կամ 1200 ԳՎտ) էներգիայի՝ վերականգնվող էներգիան դնելով 2023 թվականի ընթացքում
1,612 ՏՎտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու ուղղությամբ: Դա համարժեք է ԵՄ-ի ընդհանուր էլեկտրաէներգիայի պահանջարկի 57%-ին:

«Աշխարհը հասկացել է, որ հանածո վառելիքի ճգնաժամերը այն ճգնաժամերն են, որոնք իրականում երբեք չեն անհետանում», – ասում է SolarPower Europe-ի նախագահ Արիստոտելիս Չանտավասը:

«Ավելի քան երբևէ, աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ ընտրում են են արևային էներգիան: Էներգետիկ և կլիմայական ճգնաժամով սահմանված մեկ տարում արևային հույսը շարունակում է փայլել»:

Տարեկան տեղադրված արևային կայանների հզորությունը – SolarPower Europe

Արդեն տասներորդ տարին անընդմեջ, արևային կայանների տաղեադրումը գերազանցում է իր նախորդ տարվա ռեկորդը:

Աշխարհին 22 տարի պահանջվեց 1 ՏՎտ հզորությամբ արևային էներգիայի ծավալին հասնելու համար, սակայն զեկույցը կանխատեսում է, որ մինչև տասնամյակի վերջ մենք կարող ենք տարեկան 1 ՏՎտ-ին համարժեք արևային կայաններ տեղադրել:

2022 թվականին «արևային գիգանտ» երկրների թիվը 12-ից հասել է 26-ի: «Արևային գիգանտ» են համարվում այն երկրները որոնք տարեկան առնվազն 1 ԳՎտ էներգիա արտադրող արևային կայաններ են տեղադրում։ Մինչև 2025 թվականը զեկույցը կանխատեսում է, որ ավելի քան 50 երկրներ տարեկան կտեղադրեն ավելի քան 1 ԳՎտ-ին համարժեք արևային կայաններ:

Եվրոպական երկրները կազմում են արեգակնային ծանրակշիռներից 12-ը՝ Իսպանիան, Գերմանիան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Իտալիան այդ ցուցակում առաջատարներն են:

2022 թվականին Հայաստանում արտադրված 8.9 մլրդ ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիայից 243 միլլիոնը ստացվել է արևային կայաններից ինչը 170%-ով ավելի է 2021-ի ծավալից։ 2023-ի հունվարի տվյալներով 210 ՄՎտ ինքնավար կայանների հզորությունն է և 205 ՄՎտ արդյունաբերական մասշտաբի կայանների հզորությունը։ Հայաստանի էներգետիկ ռազմավարությամբ սահմանված է 2030-ին ունենալ 1 ԳՎտ-ին համարժեք արևային կայաններ։

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի արևային քարտեզ

Ըստ չափումների՝ պարզվել է, որ Հայաստանում 1 ք.մ. մակերեսի վրա տարեկան միջինը մոտ 1700 կՎտժ էլեկտրաէներգիա կարող է արտադրվել, դա մոտ կրկնակի ավելի է եվրոպական միջին ցուցանիշներից, քանի որ այնտեղ միջինը մոտենում է 1000 կՎտժ-ին: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի արևային քարտեզները ցույց են տալիս, թե մեր երկիրը որքան հարուստ է արևի էներգիայով։

Ըստ էներգետիկայի հայկական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ՝ Հայկ Հարությունյանի «Առաջիկա 3-4 տարում մենք առնվազն 25 տոկոս կունենանք։ Չնայած պետությունը մինչև 2030 թվականը ընդամենը 15% տոկոսի ծրագիր ունի, բայց պետությունը ներդրումներ չի անում, մասնավոր սեկտորն է անում։ Իսկ մասնավոր սեկտորն ուզում է ներդրումներ անել։ Վստահ եմ, որ մինչև 2025 թվականը 25%-ի կհասնենք»։

Նյութի աղբյուրներ՝
Euronews – Spain, Germany, Poland: Which European countries added the most solar power in 2022?
Sputnik Armenia – Հայաստանը 3-4 տարի անց էլեկտրաէներգիայի 25%-ը արևից կստանա. Հայկ Հարությունյան
R2E2 – Արևային Էներգետիկա. Հայաստանի արևաշող հարստությունը