Ժամանակակից հոգեբանություն. Դաստիարակության 3 հիմնական տեսակներ


3

Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա`անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար:

Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալդաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարքբացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում էմանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխանբացասական վարքագծի ձևավորմանը:

Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և կոլեկտիվի և հասարակություն վրա ներգործելու բարեխիղճ մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն և կարողանալ գործել որոշակի կերպով:

Ժամանակակից հոգեբանության մեջ դասակարգվող ծնողական դաստիարակության 3 հիմնական խմբերն են՝ Ավտորիտար, Հանդուրժողական, և Ավտորիտատիվ։ Դիտարկենք յուրաքանչյուր խումբը առանձին։

Ավտորիտար

Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը լրացուցիչ ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողըմիտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք է ենթարկվող լինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառողծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, դժբախտ և հեշտությամբ ենհասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության արդյունքում տուժում են երեխա-ծնողհարաբերությունները, անխուսափելի են վեճերը:

Հանդուրժողական

Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Նման ծնողները ջերմ են և հուզական, բայց շատսահմանափակ հսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողը առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նմանընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն մտածում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքր և թերահավատությամբ են վերաբերվում նրանց: <<Ժամանակակից>> ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այս երևույթին, երբ մայրը, կամ հայրը գրեթե չեն մասնակցումերեխայի առօրյային: Իհարկե, նման դեպքերում օգնության են գալիս դայակը, տատիկները կամ որևէ կրթականհամալիր, բայց արդյունքում երեխան մնում է անտեսված, ունենում է ինքնավստահության պակաս, իսկ երբեմն էլցուցաբերում է հակասոցիալական վարք:

Ավտորիտատիվ

Երրորդ ոճը ավտորիտատիվն է: Նման ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողներըհակված են դրական ծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում էփոխադարձ հարգանքը: Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ:

Նյութի հեղինակ՝ Մարգարիտա Հովհաննիսյան