2022-ի Սեպտեմբերը և ՀԱՊԿ-ը


0

ՀՀ կառավարության 2022-ի կատարողականում անդրադարձ կա 2022-ի Սեպտեմբերյան դեպքերին ու ՀԱՊԿ-ի արձագանքին.

««ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան: 

Բացի դրանից՝ ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել»: