«Որբանոց» ներկայացումը՝ մեր ու մեր օրերի մասին


3

ԵԹԿՊԻ-ում  ՀՀ Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ն. Ծատուրյանի «Որբանոց» ներկայացման արգելքի, հաղթանակի և այլ հանգամանքների մասին Ranking.am-ին պատմել է ներկայացման մասնակից Կարեն Հարությունյանը:

Ներկայացման սկիզբը…

Մեր կուրսի ղեկավար պարոն Նիկոլայ Ծատուրյանը այս գործը դեռ փորձել է բեմադրել նախորդ կուրսի հետ բայց չի ստացվել, COVID-19 և պատերազմի  պատճառով։ Երբ մենք եկանք ԲՈՒՀ, լսարանում  այդ որբանոցի միջավայրը, մթնոլորտը  կար։ Մենք գիտեինք այս գործի մասին  հենց սկզբից էլ շատ սիրել ենք, բայց մենք չգիտեինք արդյոք կխաղաինք թե ոչ կամ պարոն Ծատուրյանը նորից կբեմադրի։ 

Ներկայացման մասին…

Պարոն Ծատուրյանը Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպը դարձել է պիես ու մենք մի փոքր գրքի սյուժեից շեղվել ենք։ Գրքի մեջ նշվում է, որ ամենքը իր հերթին բաժանվում են ու որբանոցը քանդվում է բայց պարոն Ծատուրյանը  տվյալ գործում դրել է այլ խնդիր՝  այսինքն ներկայացումում որբանոցը չի պառակտվում, հակառակը որբանոցը մնում է։ Որբանոցը մի բարակ թելով բոլորին կապում է։ Գրքում կար Մերիկոյի կերպար, ներկայացման մեջ շեշտը դրված է նրա վրա, որովհետեւ հենց նա է լինելու որբանոցի պահպանողը։ Բոլոր կերպարների մոտ կար մի գործոն ընկերասիրություն։

Ռեկտորի արգելքը և հաղթանակի ճանապարհը…

Մենք ներկայացումը երկու անգամ խաղացել ենք, այնպես չի, որ ցանկացել ենք խաղալ և մեզ արգելել են։ Մենք բեմադրել ենք, խաղացել ու  երբ կրկին ցանկացել ենք խաղալ, արդեն եղել է այդ աղմուկը կապված «բոզ» գրական բառի  հապավման հետ։ Խոսակցություններ՝ «ինչպե՞ս կարելի է թատերական , ուսանողական բեմից հնչեցնել նման արտահայտություն»։ Մեր նպատակը այն էր, որ նորից պետք է խաղայինք, որովհետեւ  մեր կատարած աշխատանքը, տևել է մեկ տարի։ Մեր կուրսի աշխատանքը տեղի է ունեցել միայն մեր վարպետի հսկողությամբ, նրա նյարդերի, առողջության ու ժամանակի հաշվին, ով ի տարբերություն շատ կուրսի ղեկավարների օրը 24 ժամ եղել է մեզ հետ, մեր կողքին,  ներկայացման փորձերի գործընթացի մեջ։ Մենք ունեցել ենք բեմի խնդիր, ստացել ենք միայն ու միայն վատ վերաբերմունք ԲՈՒՀ-ի կողմից, ու ոչ մի օգնություն: ԲՈՒՀ-ի ռեկտոր տիկին Լիլիթ Արզումանյանը ոչ մի անգամ բեմադրությունը  չի դիտել  ու երբ իմացանք նրա արգելքի ու որոշման մասին շոկի մեջ էինք ։

Նա նշում է ՝ «չեմ եղել ներկայացման ժամանակ, որ չունենամ սուբյեկտիվ կարծիք ներկայացման մասին»։  Մենք ներկայացման արգելքի մասին իմացել ենք հենց պարոն Ծատուրյանից, նրան տիկին Արզումանյանը ասել էր՝ «կգնաս երեխեքին կասես ներկայացումը չեք խաղալու, դա ուսանողական բեմում չի լինելու ինձ մոտ չբարձրանան»։ Տիկին Արզումանյանը իր հարցազրույցներից մեկում իհարկե հերքում է իր ասածները, բայց այնտեղ եղել են դասախոսներ ովքեր հաստատում են, որ ռեկտորը նման բան ասել է,  սա նաև ասել է թե մեզ, թե պարոն Ծատուրյանին։ Մենք իհարկե բարձրացանք ռեկտորի մոտ, իչքան էլ նա չէր ցանկանում, բայց մենք փորձեցինք խոսել իր հետ զրույցի մեջ մտնել ու մեր խոսակցության վերջը եղավ այն, որ «մենք խաղալու ենք իչքան էլ դա դուք թույլ չտաք»։ Մեր կողքին շատ մարդիկ են եղել այդ օրերին, եղել են նաև թատերականի ուսանողները ու եթե պատասխանը լիներ բացասական նրանք միանալու էին մեզ։

Հանդիսատես ու կարծիքներ…

Հանձնաժողովի ոչ մի անդամ և մեզ քննադատողները ներկա չեն  գտնվել ներկայացման առաջնախաղին, տարբեր պատճառաբանություներ առաջ քաշելով։  Ներկայացումը դիտել են մեր հարազատները և մի քանի հոգի դասախոս, բայց  հիմնականում եղել են հրավիրված մարդիկ մեր և պարոն Ծատուրյանի կողմից։ Ներկայացումը  հիմնականում դիտել են  թատերական ասպարեզի մարդիկ։ Մենք հանդիսատեսից լսել ենք դրական արձագանքներ մինչև ռեկտորի խոսքը։

Հասարակության կարծիքների  մասին և Կարենի ասելիքը հասարակությանը…

Մեկնաբանություները հիմնականում եղել են դրական, մեզ քաջալերել և սատարել են։ Եղել են նաև վատ մեկնաբանություներ, ոչինչ իդեալական լինել չի կարող։ Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, իր տեսանկյունը մենք չենք փորձում չարանալ, որովհետեւ մեզ վատ մեկնաբանություները չէին կարող կագնեցնել և խանգարել։ Այն մարդիկ, ովքեր կախվում են բառերից կոնկրետ ինձ համար նրանք սահմանափակ են և ունեն սահմանափակ մտածելակերպ ու փորձում են ցեզեր, մտցնել կամ չակերտներ դնել, այսինքն ստեղծագործությունը պետք է լինի այնպիսին ինչպես ստեղծագործողն է ներկայացնում։

Կարենը ինքն իր կերպարի մասին…

Ես գրքի կերպարի Ֆրեդն եմ։ Դերաբաշխման ժամանակ ինձ պատկերացրել են այդ կերպարում։ Փորձեր են եղել ուսանողների հետ, տարբեր կերպարների տեքստեր ենք  կարդացել, բայց հենց սկզբից էլ պարոն Ծատուրյանը ինձ տվել է Ֆրեդի կերպարը։ Կերպարին և ինձ կապել է ընկերասիրությունը։ Գիրքը կարդացողները նկատած կլինեն, որ ընկերությունը բոլորի մոտ հիմնական գիծն է։ Ներկայացումում և գրքում Ֆրեդի մոտ շատ ընդգծված հատկանիշ է ընկերասիրությունը, նա անգամ հանուն ընկերության մարդ է սպանում, որը ոչ բոլորը կարող են անել։

Ներկայացումը նորից բեմում…

Էդգար Կոստանդյանի «Որբանոցը» ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Ն. Ծատուրյանի բեմադրությամբ կարող են դիտել բոլորը ապրիլի 17-ին ժամը 19:00-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում։ 

Հասցե՝ Ամիրյան 26

Նյութի հեղինակ՝ Մարիամ Ավետիսյան