Չհուսահատվել և գնալ միայն առաջ.Անժելա Հովհաննիսյան


5

Հարցազրույց ՝ երգչուհի Անժելա Հովհաննիսյանի հետ

Անժելա ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը երգարվեստ և երաժշտական կրթություն ունե՞ք։

Մանկուց սիրել եմ երգել և հասկացա, որ դա իմն է: Սովորել եմ Սարգիս Ավետիսյանի «Աս վոկալ» ստուդիայում ։ Ներկա պահին սովորում եմ Սաս Շախպարյան վոկալ ստուդիայում:

Օրեր առաջ հադիսատեսի դատին հաձնեցիք cover տարբերակով Նարե Գևորգյանի «մոր երգը զինվորին» երգը մի փոքր պատմեք տեսահոլովակի մասին։

Քանի որ այդ երգը հոգուցս էր բխում որոշեցի տեսահլովակի միջոցով հանրությանը ներկայացնել ազգիս անցյալն ու ներկա պատմությունը:

Ինչպիսի՞ արձագանքներ եք լսել հանդիսատեսից:

Արձագանքները եղել են դրական:

Միշտ cover երգեր եք երգում: Դուք ցանկացե՞լ եք երբևէ Ձեր սեփական երգը ունենալ։

Քանի որ դեռ ես իմ երգերը չունեմ կան երգեր որ քավր եմ երգում: Իհարկե ցանկանում եմ ունենալ իմ հեղինակային երգերը:

Ո՞րն է երգարվեստի ոլորտում Ձեր ամենամեծ երազանքը:

Հաղթահարել դժվարությունները և սիրված լինել ժողովրդի կողմից:

Խորհուրդ, որ կցանկանայիք տալ ապագա երգիչ , երգչուհիներին…

Չհուսահատվել և գնալ միայն առաջ:

Անժելա առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք:

Եթե ամեն ինչ ըստ իմ ծրագրի գնա մոտ ժամանակահատվածում ևս մեկ տեսահոլովակ կունենամ:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները՝ Անժելա Հովհաննիսյանի անձնական արխիվից