Անձեռոցիկներ, որոնք պատմում են աուտիզմ ունեցողների ուժի մասին. Մերի Թոփալյան


2

Ranking.am-ի հետ TMMSoft սոցիալական ձեռնարկատիրության և եղբոր աուտիզմի մասին զրուցել է բլոգեր Մերի Թոփալյանը : 

Մերի Ձեր եղբոր հետ բիզնես եք զարգացնում: Ի՞նչ բիզնես է:

Մեր ընտանիքն է ձեռնարկել, անձեռոցիկներ են անվանել ենք TMM Soft։ Այս պահին ունենք 5 տարբեր մոդելներ՝ փոքրից մեծ։ Նաև համագործակցում ենք շատ կազմակերպությունների հետ։ Միտքը ստեղծվեց Covid 19-ի ժամանակ, երբ կարանտին էր։ 

Ինչպե՞ս միտք եղավ, որ բիզնեսը պետք է լինի սոցիալական և աշխատեն աուտիզմ ունեցողները:

Ընդգրկված են աուտիզմ ունեցող երեխաներ, ովքեր ստանում են իրենց թերապիան, հետո մեծանում, և հենց այդտեղ էլ աշխատում։ Անձեռոցիկները պատրաաստվում է աուտիզմ ունեցող դեռահասների կողմից: Ինչին իհարկե մասնակցում է նաև Նարեկը։ Մտածեցինք այնպիսի բան ստեղծել, որը անվնաս կլինի երեխաների համար և հեշտությամբ կպատրաստեն, ինչպես նաև ապագայում կունենան աշխատանք։

Մերի մի փոքր պատմեք թե ինչպե՞ս տեղյակ եղաք Ձեր եղբոր՝ Նարեկի աուտիզմ համախտանիշի մասին:

Դեռ փոքր էր Նարեկը երբ իմացանք՝ 1.5 տարեկան, ես՝ 6 տարեկան։ Շատ բան չեմ հիշի, որովհետև այդ տարիքում չգիտեի էլ ինչ է աուտիզմը ու ինչ է կատարվում մեր ընտանիքում։ Աստիճանաբար, տարիքի հետ սկսեցի հասկանալ առկա խնդիրը ու քայլեր ձեռնարկել հետագայի համար։

Ինչպե՞ս եք Նարեկի հետ տանը կամ հասարակական վայրում շփվում և աջակցում:

Հիմա Նարեկը 16 տարեկան է։ Ավելի ինքնուրույն է: Ճիշտ է միայնակ  չենք թողնում իրեն, որովհետև շատ անսպասելի վարքեր ունի, բայց ընդհանուր առմամաբ հիմա ավելի շատ բան է հասկանում ու կարողանում անել քան առաջ: Հաճախ ենք դուրս գալիս տանից, գնում պարապմունքների, աշխատանքի, խանութներ, KFC-ն «պաշտում է»։ Շատ անգամ գումարը տալիս ենք իրեն ու աջակցում կողքից , որ գնումներ կատարի։

Դժվարություների հադիպե՞լ եք։

Դժվարություններ շատ-շատ են եղել։ Կապված թե անձնական թե սոցիումի հետ: 

Դրսում երբ Նարեկին տեսնում են ի՞նչ արձագանք են տալիս երբ հասկանում են նա ունի աուտիզմ :

Շատ անգամներ հանդիպել ենք մարդկանց ովքեր չեն հասկացել խնդիրը ու «բախվել են» մեր հետ՝ փոքրիկ վեճեր, զրույցներ և այլն: Սակայն նաև եղել են մարդիկ՝ խանութի աշխատակիցներ, ովքեր ծանոթ լինելով Նարեկի խնդրին նրան աջակցել են, օգնել որևէ գործունեություն ծավալել։

Ինչպե՞ս են այդ արձագանքները  անդրադառնում Ձեզ վրա:

Նշածս դրական արձագանքները օգնում են ինձ մոտիվացվել ու ավելի շատ պայքարել աուտիզմով երեխաների սոցիալիզացիան իրականցանելու, մարդկանց իրազեկելու, պատմելու ու ցույց տալու խնդրի մասին։ Բացասական արձագանքները թույլ են տալիս հասկանալ առկա խնդիրները և մշակել, ձեռնարկել ինչ-որ բաներ, հնարավորինս դրանք քչացնելու համար։

Ի՞նչ առաձնահատկություներ ունեն աուտիզմով երեխաները:

Աուտիզմով երեխաներից շատերը կարողանում են կարճ ժամանակում այնպիսի բաներ ձեռնարկել, սովորել, որ ուրիշների համար դրանք հնարավոր է դժվարություններով ստացվեն կամ չստացվեն։

Մի փոքր խոսենք Ձեր բլոգից: Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը տիկտոկ և ինչու՞ Ձեր եղբոր հետ:

Իմ մուտքը դեռ կար մյուզիքլի ժամանակներից, երբ դեռ 4-5 հայի հազիվ հանդիպեիր հարթակում, սակայն շատ դադարներ են եղել, եղել են տարիներ երբ ակտիվ չեմ եղել։ Չնայած դրան շատերը սկսել էին ճանաչել ինձ, կային մարդիկ ովքեր անընդհատ հարցնում էին արդյոք եղբայր կամ քույր չունեմ։ Մտածեցի ինչու ոչ, արժի պատմել մարդկանց Նարեկի մասին։ Արժի բարձրաձայնել ու խոսել առկա խնդիրների մասին։ Ու լայն արձագանք ստանալուց հետո որոշեցինք շարունակել։

Ինչու՞ ցանկություն առաջացավ, խոսել աուտիզմից:

Հասկացա, որ մարդիկ շատ քիչ են իրազեկված այս ոլորտից ու արժի տիկ տոկ հարթակը օգտագործել մարդկանց ծանոթացնելու հասարակության մեջ առկա խնդրի մասին։

Ձեր ընտանիքը, ընկերները ինչպե՞ս են արձագանքում Ձեր բլոգին:

Ընտանիքս և ընկերներս աջակցում են ինձ։

Մերի շատերը քննադատում են Ձեզ , որ դուք Նարեկի միջոցով դիտումներ եք հավաքում: Որքանո՞վ եք այդ քնարկումներին ուշադրություն դարձնում: 

Աշխատում եմ հումորով մոտենալ նման մարդկանց։ Չեմ սիրում կոնֆլիկտների մեջ մտնել։ Հույս ունեմ մի օր կհասկանան թե ինչ նպատակով են արվում նման վիդեոները։

Հետևորդների կողմից ինչպիսի՞ արձագանքի եք հանդիպել :

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց ովքեր աջակցում են մեզ, շատ կարևոր է այդ ամեն ինչը ինձ համար։ Արձագանքները շատ տարբեր են եղել։ Դրական արձագանքները իհարկե գերակշռում են։

Ի՞նչ խորհուրդ կտաք հասարակությանը:

Մարդկանց ուղղակի կասեմ, որ սիրեն ու աջակցեն իրենց հարազատներին այնպիսին ինչպիսին նրանք կան, ու երբեք չամաչեն ընդգրկել/ընդգրկվել հասարակությանը։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Մերի Թոփալյանի սոց ցանցերից. Tik Tok