Վիզայի երկխոսության բացմանը պատրաստ ենք. Անդրեա Վիկտորին


0

ՀՀ-ում ԵՄ դեսպան ԱՆդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան նվիրված մամլո ասուլիսի շրջանակներում պատասխանել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մեջ ներառված վիզայի ազատականացման հարցին։ Նա նշել է որ Շենգենյան գոտու որոշ երկրներ մտահոգություններ ունեն միգրացիոն հարցերի շուրջ։

«Վիզայի երկխոսության բացմանը պատրաստ ենք։ Այս հարցը պետք է քննարկվի անդամ երկրների հետ քանի որ մենք երկխոսությունը կարող ենք սկսել միայն երբ թույլտվություն ստանանք 27 անդամ երկրից»։