Չկա երեկ, չկա վաղը, կա այսօր. Մոս Մովսիսյան


2

Հարցազրույց՝  լուսանկարիչ , լրագրող Մոս Մովսիսյանի հետ

Մոս, ձեր ընտանիքի անդամներն ինչպե՞ս արձագանքեցին լուսանկարիչ դառնալու որոշմանը։

Շատ դրական , քանի որ հայրս էլ նկարիչ քանդակագործ է ՝ Արմեն Մովսիսյանը:

Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը:

Դեռ 12 տարեկանից նկարել շատ եմ սիրել տանը հավաքածու ունեմ հին և նոր ֆոտոխցիկների, միշտ սիրել եմ նկարել գեղեցիկ վայրեր իսկ արդեն ծառայությունից հետո որոշեցի մասնագիտանալ և աշխատել բացի այդ էլ երբեք չեմ սիրել վերադաս ունենալ (իմ գործի տերը այսպես ասած ես եմ):

Մոս հետևորդների կողմից ինչպիսի՞ արձագանքի եք հանդիպել :

Շատ տարբեր բայց հիմնականում իրենց դրական արձագանքները իմ մոտիվացիայի աղբյուրն են:

Կա՞ մի կերպար , որը տարբերվել է բոլորից։

Այդպիսին երևի թէ չեմ առանձնացնի:

Մոս Ձեզ համար ո՞վ է ամենալավ խորհրդատուն, ո՞ւմ կարծիքն եք ամենից շատ կարևորում:

Հայրիկիս

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է հաջողության Ձեր գաղտնիքը:

Ես հանձնվող և հիասթափվող չեմ բացի այդ էլ ուշադրություն չեմ դարձնում այլ մեկնաբանությունների իսկ Հայաստանում ցավոք մարդիկ ավելի շատ պատկանում են( բա որ չստացվի, ռիսկի մի դիմի չէ) այս  խմբին իսկ ես իմ որոշումների մեջ միշտ հաստատուն եմ:

Մասնագիտությունից դուրս ինչպե՞ս եք լրացնում Ձեր ժամանցը։

Երկրորդ մասնագիտությամբ  լրագրությամբ և շրջագայում եմ:

Կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

Այո: Չկա երեկ չկա վաղը կա այսօր…

Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար:

Հետևորդներիս դրական արձագանքները և վարպետներիցս աճիս վերաբերյալ կարծիքներ լսելը:

Խորհուրդ ապագա լուսանկարիչներին…

Թող երբեք ոչ մի լուսանկարիչ այդ մասնագիտությանը միայն որպես գործ չնայի քանի որ սա էլ արվեստի մի ճյուղ է:

Հարցազրուցավար՝  Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Մոս Մովսիսյանի անձնական արխիվից