Նորաձևության տուն ունենալու գաղափարը դեռ ուսանողական տարիներից մտքիս էր. Արաքս Խաչատրյան


0

Հարցազրույց՝ դերասանուհի, բլոգեր և «Խաչատրյան» բրենդի հիմնադիր Արաքս Խաչատրյանի հետ:

Արաքս, մի փոքր  կպատմե՞ք «Խաչատրյան» բրենդի մասին։ Ինչպե՞ս ստեղծվեց այն:

Նորաձևության տուն ունենալու գաղափարը դեռ ուսանողական տարիներից մտքիս էր։ Ամեն տարի որոշում էի, մտածում ինչը ինչպես կարելի է անել։ Իհարկե այն ժամանակ դաշտը այսքան մեծ չէր,ու շատ գաղափարներ մինչ ինձ արդեն հասցրեցին իրագործել։

Արաքս ինչպե՞ս են ընկերներդ և ընտանիքիդ անդամները արձագանքել խանութ սրահի բացման որոշմանը :

Բոլորն էլ գիտեին,որ տարիներ հետո ունեմ միտք իրագործելու այսգաղափարը,բայց բոլորի համար անկնկալ էր,որ այսքան շուտ գործի անցա։ Ինչպես բոլոր հարցերում այս հարցում ևս ընտանիքս ոգևորեց ինձ։ Քանի որ գաղափարս բոլորն էին հավանել, ընտանիքս ու ընկերներս ինձ հետ հավասար աշխատեցին ամենադժվար ու բարդ էտապում։

Ինչպե՞ս են անցնում աշխատանքային ընթացքը: Դժվարություների հադիպե՞լ եք:

Իհարկե,դժվարությունները սկսվում են առաջին քայլերից սկսած։ Հեռվից բիզնես գաղափար ունենալը ամենահեշտն է։ Իսկ բիզնեսը իրականում շատ բան է խլում մարդուց։ Ջեֆ Բեզոսը ասել է,որ խոչընդոտները խոչընդոտ են, եթե դու այդպես ես կարծում: Հակառակ դեպքում դրանք հնարավորություններ են: Կարծում եմ բիզնես սկսող մարդը պետք է գիտակցի որքան բարդ ճանապարհ է սպասվում իրեն. ես գիտակցել էի:

Աշխատանքի վայրում ձեր հանդեպ շա՞տ պահանջկոտ եք։

Շատ. երբ առաջարկում են ուշ գնալ սրահ կամ հետաձգել առաջիկա գործս միշտ ծիծաղով ասում եմ «տնօրենս կբարկանա»։ Բացի դա դժվար է միայնակ պատասխանատվություն կրելը։

Հագուստներ ստեղծելիս ի՞նչն եք կարևորում։

Զգեստը պետք է ինքնավստահություն տա կնոջը։ Զգեստի մեջ պետք է ազատություն լինի, հարմարավետություն ու շքեղություն միաժամանակ։ Իմ զգեստները նուրբ ու ինքնատիպ կանանց համար են։

Ինչպե՞ս կբնութագրեք  Ձեր բրենդը:

Մեր բրենդի կարգախոսը Պարույր Սևակի ստեղծագործության մի տողն է, այդ տողը ամենալավն է բնութագրում իմ բրենդը՝ «Զգեստ չի հագել, այլ՝ փոթորիկ»։

Արաքս ձեզ համար ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել:

Ինձ համար ամենամեծ ոգևշնչումը պոեզիան է, իսկ հետո արդեն մարդը։ Հաջողակ կանանց փորձը ինձ ոգևորում է։ Ես սիրում եմ մարդկանցից քաղել լավը, սովորել իրենցից, կատարելագործվել։ Հուսով եմ ես էլ հետագայում կդառնամ ոգեշնչման աղբյուր։

Հայտնիներից շատերը խուսափում են օգտվել ոչ բրենդային խանութներից: Դուք օգտվո՞ւմ եք բրենդային խանութներից:

Ես էլ խուսափում եմ օգտվել խիստ բրենդային հագուստներից։ Այն ինչ շատ է, ինձ չի գերում երբեք։ Իմ ոճը բրենդային հագուստները չեն թելադրում։ Իմ ոճը ստեղծում եմ ես, իսկ այդ ոճում կարող է լինել ամենահասարակ խանութի զգեստն անգամ։

Արաքս միշտ աչքի ես ընկել ոճային հագուկապով, որքանո՞վ եք նորաձևությանը հետևում։

Այս հարցին ակամայից պատասխանեցի։ Նորաձևությունը հիմա շատ հասանելի է։ Բայց իմ ոճը ձևավորվել է դեռ մանկուց, իհարկե մայրիկիս շնորհիվ։ Երբ մարդն ունենում է իր ոճը, նորաձևությունը պարզապես շտկումներ է անում այդ ոճում։

Խորհուրդ, որ կցանկանայիք տալ հայ կանանց` և աղջիկներին կապված հագուստի հետ։

Երբ աղջիկները թագ են կրում, ես միշտ ասում եմ, որ թագը պետք է ներսում կրել։ Չափից դուրս շատ փայլիկներն ու քարիկները միայն փակում են կնոջ էլեգանտությունը։ Ես խորհուրդ եմ տալիս ներսում ունենալ ինքնավստահություն։ Այդ դեպքում ամենահասարակ զգեստը ձեզ կդարձնի ամենաշքեղը երեկոյի ընթացքում։

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Առաջիկայում մտածում եմ զարգացնել և բիզնեսս, և բլոգս։ Հուսամ ժամանակ կհատկացնեմ նաև մասնագիտությանս։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Արաքս Խաչատրյանի և «Խաչատրյան» նորաձևության տան ինստագրամյան էջերից akhachatryann & khachatryan_fashion_house