HAUSER-ը մենահամերգը Երևանում


1

Հունիսի 17-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսատեսին կներկայանա հանրահայտ թավջութակահար HAUSER-ը։ Հայտնի երաժշտի հայաստանյան առաջին մենահամերգը տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։

Կազմակերպիչների խոսքով՝ խորվաթ թավջութակահարը հայաստանյան հանդիսատեսին կներկայանա և  կգրավի իր անզուգական կենդանի կատարումներով

HAUSER-ը հայտնի է , որպես  համաշխարհային մի շարք մրցույթների դափնեկիր և  հանդես է եկել Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Ջորջ Մայքլի, Aerosmith խմբի մեներգիչ Սթիվեն Թայլերի, U2, Red Hot Chili Peppers խմբերի եւ հայտնի այլ կատարողների հետ: