Human rights watch-ը հրապարակել է հերթական զեկույցը, որում տեղ է գտել նաև Հայաստանը


1

Human rights watch-ը հրապարակել է նոր զեկույց, որտեղ ասվում է, որ Հայաստանում գերիշխող իրադարձություններ են եղել  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ավելի քան 100,000 էթնիկ հայերի վերջնական ներհոսքը: 

Զեկույցում առանձնացվել է մի շարք խնդիրներ խոսքի ազատության և դատաիրավական ոլորտների վերաբերյալ, նաև մատնանշվում է  ոստիկանականության կողմից ոտնձգությունները։ Զեկույցում նշվում է, որ մեր երկրում իշխանությունները պետք է շարունակեն հետամուտ լինել ոլորտային բարեփոխումներին՝ կապված դատական համակարգի, ոստիկանության, հաշմանդամության իրավունքների և կրթության ոլորտների հետ: Նրանք նաև քննադատաբար են մոտենում ոստիկանական համակարգում բարեփոխումների բացակայությանը։ 

Զեկուցի մարդու իրավունքների բաժնում մտահոգությունները վերաբերում են իրավապահների կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքին, ընտանեկան բռնությանը, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանը, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությանը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը զեկույցում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան հարյուր հազար բնակչությունը լքել է իր տունը Ադրբեջանի ռազմական գործողություններից արդյունքում, որին նախորդել է ամիսներ տևած շրջափակումը, ինչի հետևանքով տեղի բնակչությունը բախվել էր դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների, պարագաների սուր պակասի։ Զեկույցը նաև ընդգծում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տարբեր հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ քննարկելով Լաչինի միջանցքի, սահմանազատման, տրանսպորտային կապերի և խաղաղության համաձայնագրի հետ կապված տարբեր հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգության հետ կապված հարցեր։ Նաև ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև քննարկումների մի քանի փուլեր, դրանք ուղղված են «երկարատև խաղաղության համաձայնագրի» կնքմանը։

Հայաստանի իրավական խնդիրների մասին HRW-ն գրում է, որ զրպարտությունն ապաքրեականացված է, քաղաքական գործիչները և մասնավոր ձեռնարկությունները շատ հաճախ հիմնականում քաղաքացիական տարբեր գործեր են հարուցում լրագրողների և լրատվամիջոցների դեմ՝ վերջիններիս ներքաշելով դատական երկարատև պրոցեսի մեջ և սպառնում նրանց ֆինանսական ծանր տույժերով: Լրատվամիջոցների շահերի պաշտպանության տեղական խումբը հայտնել է, որ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընդդեմ լրատվամիջոցների զրպարտության համար 23 նոր հայց է ներկայացրել: Զեկույցում նաև նշվում է, որ մարտին խորհրդարանն ընդունեց փոփոխություններ, որոնք լրացուցիչ հիմքեր են ստեղծում հանրային տեղեկատվության հարցումները մերժելու համար: Համաձայն նոր կանոնակարգի՝ գերատեսչությունը կարող է հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, եթե այն պարունակում է «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն»։ HRW կազմակերպության կարծիքով սա անորոշ ձևակերպում է, և կարող է հիմք հանդիսանալ անհիմն գրաքննության։ 

Հայաստանի բացերի մասին զեկույցն ասում է, որ մեր երկիրը չունի հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային ծառայությունների ներդրման համապարփակ ծրագիր և շարունակում է առաջնահերթություն տալ մասնավոր հաստատություններին և ինստիտուցիոնալ խնամքին: Իսկ կանանց իրավունքների մասով հայտնում է, որ դեռ հունիսի ընթացքում ուսումնասիրել են ընտանեկան բռնության 1051 բողոք, ինչը զգալի աճ է 2022 թվականի նույն ժամանակահատվածում քննված 391 բողոքների համեմատ, մեղադրանք է առաջադրվել 144 անձի․․․:  

Նյութի հեղինակ՝ Հասմիկ Անտոնյան
12.01.2024