Տեղի է ունենում ԻննոԻջևան հանգույցի պաշտոնական բացումը և ԻննոՖեստ փառատոնը


2

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպել է Իջևան՝ ԻննոԻջևան հանգույցի պաշտոնական բացումը և ԻննոՖեստ փառատոնը։ Պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նորարարական հաբի տարածքում (հասցե՝ ք․ Իջևան, Վասիլյան 2):

ԻննոԻջևանը պաշտոնապես մեկնարկել է առաջին միջոցառմամբ՝ InnoFest-ով։ Հունիսի 30-ին տեղի ունեցավ պաշտոնական բացումը Եվրոպական միության, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և մասնավոր հաստատությունների մասնակցությամբ: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կանցկացվի «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկումը։

Տեղի կունենա տեխնոոլորտի ամենահետաքրքիր եւ ամենաոգեշնչող խոսնակների ելույթները եւ պանելային քննարկումները։ Իսկ երեկոյան Թամզարա նախաձեռնությունը ազգային երգ ու պարով կլցնի հանգույցի տարածքը։

Հուլիսի 1-ին և 2-ին Իջևանը կվերածվի նորարարության ակտիվ կենտրոնի՝ մի շարք հետաքրքիր բանախոսություններով, վարպետության դասերով և պանելային քննարկումներով՝ ՏՏ և ձեռներեցության թեմաներով: Իջևանում կհավաքվեն ոլորտի հայտնի փորձագետներն ու տեխնոոլորտի հայտնի դեմքեր, իսկ Տավուշի ձեռներեցները ակտիվորեն կմասնակցեն՝ խթանելով փորձի փոխանակումն ու նոր կապեր ձեռք բերելու հնարավորությունները:

ԻննոԻջևան ծրագրի ղեկավար, ԱՏՁՄ զարգացման և հատւկ նախագծերի ղեկավար Էդիտա Ղազարյանը _ նշել է՝ «Ուրախ ենք նշել ԻննոԻջևանի պաշտոնական բացումը, այն նոր փոխակերպող հարթակ է, որը կզարգացնի Իջևանի ձեռնարկատիրական էկոհամակարգը դեպի նոր բարձունքներ: Իսկ ԻննոՖեստի միջոցով նպատակ ունենք զարգացնել նորարարության մշակույթը, ոգեշնչել համագործակցությունը և հզորացնել ձգտող ձեռներեցներին՝ իրենց գաղափարներն իրականություն դարձնելու համար»

Հիշեցնեք ՝ ԻննոԻջևանը նորարարական հաբ է, որը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանում, ուղղված է տարածաշրջանում ձեռներեցության, տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսական զարգացման խթանմանը: ԻննոԻջևան ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Քո-Ո-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։