Սիսիան քաղաքում տեղի կունենա «ՆԱՎԱՍԱՐԴ» Հայ-Իրանական փառատոնը


3

Օգոստոսի 10-11-ը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ Հայ-Իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։ Օգոստոսի 10-ին Սիսիանի հրապարակում երկու երկրների խոհարարական ու մշակութային իրական հրավառություն է տեղի ունենալու։ Իսկ հաջորդ օրը` օգոստոսի 11-ին, ժամը 02:00-04:00 նախատեսվում է այցելություն «Զորաց Քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ աստղային դիտման նպատակով։ Ուղիղ ժամը 04։00 դիտելու ենք ՀԱՅԿ-ի համաստեղության գալուստը։

Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա – Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, ահեստագործական արտադրանք, էկրանի վրա կցուցադրվի «Հայկի» գալուստը։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմանական մասը, կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին կլինի մրցանակների շնորհման արարողություն։ Ջութակով կհնչի Կոմիտասի Կռունկը։

Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ՀՀ-ում ԻԻՀ-ն դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հարցերի կամ այլ մանրամասների համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
099 58 45 46
098 26 26 93