Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու


1

«Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:

Լինելու են՝ Գիտական փորձեր, Թումանյանական հեքիաթների ներկայացումներից երաժշտական հատվածներ, Պղպջակներով շոու, Հեքիաթների ընթերցում պատգամավորների կողմից, Քաղցր բամբակի շոու, Դեմքի նկարազարդում, Ֆոտոզոնա, Թխվածքաբլիթների ձեւավորում։

Դե ինչ, հետհաշվարկը սկսված է:

Եկեք միասին նշենք ամենագունեղ ու ամենապայծառ օրը՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշպանության միջազգային օրը:

Հանդիպման վայրը՝ Ազգային ժողովի այգի, հանդիպման օրը՝ հունիսի 1, մուտքը՝ միայն ժպիտով»,- ասվում է ԱԺ տարածած հաղորդագրությունում։