Բամբակի դաշտերից դեպի մեծ բեմ. Հետաքրքիր փաստեր ռոքի լեգենդ Թինա Թըրների մասին։


5

Թինա Թըրների իրական անունը Աննա Մեյ Բալոք է։ Ռոքնռոլի թագուհին ծնվել է 1939 ԱՄՆ Թենեսի նահանգում։ Երգչուհին պատմելով իր մանկությունից մի անգամ ասել է, թե ինչպես էր իր ընտանիքի հետ տեղի դաշտերում  բամբակ քաղում։

Թըրները եղել է «Ike & Tina Turner Revue»-ի հիմնադիր անդամ։ Ստացել է 12 «Գրեմմի» մրցանակ։ Նա միակ կին արտիստն է, ով արժանացել է Գրեմմի-ի անվանակարգերի միաժամանակ փոփ, ռոք և R&B ոլորտներում։ Նրան բոլորը կոչել են ռոքնռոլի թագուհի։

Թըրների մենահամերգի տոմսերը ամենաշատն են վաճառվել պատմության մեջ` սահմանելով  Գինեսի ռեկորդ։ Վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայնագրություն ամբողջ աշխարհում։ Նա նաև նկարահանվել է 17 ֆիլմում, թողարկել է 10 ալբոմ և իր կարիերայի ընթացքում ստացել 20 մրցանակ։ 2008 և 2009 թվականներին երբ նա 70 տարեկան էր հրաժեշտի համաշխարհային շրջագայություն իրականացրեց, որին ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցեց:

Վիդեոն վերված է Թինա Թըրների պաշտոնական Youtube-յան էջից։

Երգչուհին վախ չուներ մահից։ Մի առիթով նա ասել է. «Ես պատրաստ եմ, երբ դուռը բացվի» (երգչուհու դավանանքը բուդդիզմն էր)։ Նա կարողացավ հաղթահարել թմրամոլությունը և անկրկնելի ձևով վերադարձավ բեմ։

Թինան չի վախեցել իր հետ տեղի ունեցող մտավոր և ֆիզիկական բռնությունը բարձրաձայնել, որը տեղի է ունեցել առաջին ամուսնու՝ Այք Թեների կողմից, ով եղել է նաև երգչուհու գործընկերը։ HBO սթրիմինգային ծառայությունը մեծ ուշադրություն է հատկացնում Թինայի և  նրա նախկին ամուսնու՝ բիզնես ընկերոջ անցյալում թողած հարաբերություններին և 2021-ին նկարահանում է «Թինա» վավերագրական ֆիլմը։

Թըրները երկրորդ անգամ ամուսնացել է 73 տարեկանում երաժշտական պրոդյուսեր Իրվին Բախի հետ, ում հետ ծանոթացել է դեռևս 1985-ին: Իրվինը նրանից փոքր էր 16 տարով, սակայն դա ոչ մի նշանակություն չի ունեցել զույգի համար: Ուներ 4 երեխա նախկին ամուսնուց։

Թինա Թերները մահացել է 2023 թվականի մայիսի 24–ին, 83 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո Շվեյցարիայի Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։

Նյութը պատրաստեց՝ Անժելա Սարգսյանը
Խմբագիր՝ Սաթենիկ Մելոյան