Նմանություն չկա իմ ու իմ խաղացածս կերպարի մեջ. Աննա Գրիգորյան


1

Հարցազրույց  «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դերասանուհի՝  Աննա Գրիգորյանի հետ:

Ինչպե՞ս ստացաք «կույր աշխարհ» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ։

Հեռուստասերիալում  հայտնվել եմ , քաստինգի միջոցով։ 

Նկարահանվում եք՝ Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում: Սա Դիանայի հետ համագործակցելու Ձեր առաջին փորձն էր, Ինչպե՞ս հաղաթահարեցիք դժվարություները :

Այո սա իմ առաջին համագործակցություն է շատ ուրախ եմ , որ իրենց թիմում եմ։ Շնորհակալ եմ, որ Դիանա Գրիգորյանը հենց ինձ ընտրեց դժվարություն չի եղել ամեն ինչ ընտանեկան է։

Աննա մի փոքր պատմեք Ձեր կերտած կերպարի մասին

Հեռուստասերիալում իմ կերտած կերպարը  բացասական էր։ Հեռուստասերիալում ես ու Իվան  առավելություներ չունեինք որքան, որ չորս գլխավոր կերպարները։ Մենք  փոքրուց նախանձում էինք նրանց, Անի Դավիդովնան ով մանկատան տնօրեն էր, մեզ երկուսիս կաշառում էր, որ տեղյակ պահեինք իրեն աղջիկների քայլերի մասին ։ Հիմա ըստ Սյուժեի մենք ապրում ենք մանկատան հովանավորի՝ Ժան Սարոյանի նվիրած տանը չորս աղջիկների հետ միասին և ըստ սցենարի իմ կերպարը կարծես թե փոխվել է այսինքն բարիացել։

Սերիալում կերպարանավորում եք Աննային։ Կա՞ նմանություն Աննայի և  հեռուստասերիալի Աննայի միջև։

Նմանություն չկա իմ ու իմ խաղացածս կերպարի մեջ։ Հեռուստասերիալում հերոսուհին հանգիստ բնավորություն ունի։ Ես իրական կյանքում շատ ակտիվ եմ։

Աննա ինչպե՞ս հեռուստադիտողը ընդունեց կերպարը։

Քանի, որ կերպարս և  իմ քայլերը բացասական էր հեռուստադիտողը վատ  արձագանք էր տալիս։ Հեռուստադիտողը ցանկություն ուներ հեռուստասերիալում  ինձ Վլադի հետ տեսնել, բայց կրկին ըստ սցենարի փոխվեց ամեն ինչ ու մենք միասին զույգ չեղանք սկսեցին հետո դա  քննարկել։

Աննա ուրիշ այլ մասնագիտություն ունե՞ք։

Մասնագիտությամբ դերասանուհի չեմ։ Ես ավարտել եմ՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան մասնագիտությամբ՝ ինտերիեր, պրոդուկտ դիզայներ եմ:

Աննա նաև երգում եք ինչու՞ ընտրեցիք երգչուհու ուղին երաժշտական կրթություն ունե՞ք:

Այո: Ես սովորել եմ նաև, երգի պետական թատրոնում, հետո սովորել եմ ժող գործիքների քանոն բաժինը։ Ես նվագում եմ քանոն ու կիթառ, ի դեպ ինքնուս եմ սովորել կիթառ նվագել։ Արվեստի ճյուղը իմն է և ինչ կարողանում եմ փորձում եմ սովորել:

Միշտ cover երգեր եք երգում: Դուք ցանկացե՞լ եք երբևէ Ձեր սեփական երգ ունենալ։

Այո միշտ cover տարբերակով եմ երգեր երգել։ Ես կաշխատեմ, որ իմ սեփական երգը ունենամ։

Ի՞նչ նորություններով կներկայանաք հանդիսատեսին առաջիկայում։

Նորություներ չունեմ, որովհետև հիմա միայն աշխատում եմ։ Գնում եմ աշխատանքի ու գալիս տուն իսկ ազատ ժամանակ քնում եմ։ Դեռ ոչ մի նորություն չկա։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Աննա Գրիգորյանի ինստագրամյան էջից՝ an_minion__