Հայաստանում հաշմանդամների հարմարավետությունը 100 հնարավորից ընդամենը 2% է. Աշոտ Հովհաննիսյան


2

Բլոգեր, SMM մասնագետ Աշոտ Հովհաննիսյանը Ranking.am-ին պատմել է իր պայքարելու, կյանքի որակի բարելավման ու իր առանձնահատկությամբ երջանիկ լինելու մասին և ոչ միայն:

«ԴՑՊ»-ի ախտորոշումը 

Ընտանիքս 9 ամսականում է իմացել իմ խնդրի մասին։ Սկզբնական շրջանում, երբ չեմ նստել ընտանիքս սկսել է անհանգստանալ պարզվել է, որ ունեմ խնդիր ինձ ախտորոշել են՝ «ԴՑՊ»  և ուղորդել մանկական վերակագնողական կետրոն։ Այդ օրվանից բուժվում եմ մինչև օրս։ 

Դպրոցական տարիները  և դպրոցի  վերաբերմունքը

Ինչպես բոլորի կյանքում այդպես էլ իմ կյանքում եղել է շատ դժվարություներ։ Դպրոց ասելով ի նկատի ունեմ, որ մտնում ես մի տեղ, որտեղ երեխաները քիչ են հանդիպել կամ չեն հանդիպել մի մարդու ով իրենցից տարբեր է։ Ի զարմանս ինձ և բախտի բերմամբ ինձ լավ են վերաբերվել՝ թե ուսուցչական կազմը թե աշակերտները։ Դա եղել է միգուցե ծնողների հետ խոսելու շնորհիվ, ինձ շատ լավ են վերաբերվել, խտրական վերաբերմունք չի եղել։ Եղել են դեպքեր իհարկե, որ ծիծաղել են, հայացքներ նետել, իմ կարծիքով դա հարաբերական նորմալ է։ (Ոչ, դա նորմալ չէ։ Խմբ) Շատ ժամանակ եղել է, որ կոտրվեմ մի փոքր ինձ վատ զգամ, այդքան գերուշադրությունից հետո։ Ես հասկացել եմ, եթե մարդիկ չեն տեսել պետք է տեսնեն թե դա ինչ է նույն հաճախականությամբ երբ ինչ որ բան չենք փորձում, օրինակ ուտեստ, չենք կարող ասել համեղ էր թե ոչ։ Մարդ պետք է տեսնի ծանոթանա և հետո իր որոշումը կայացնի։ Դժվարություների բոլոր փուլերը փորձել եմ ամեն կերպ ացնել ընտանիքիս և ընկերներիս աջակցությամբ, իրենց միջոցով հիմա հասել եմ այս կետին։

Մոր հետ ունեցած հարաբերություների և իրենից ստացած խորհուրդների մասին

Իմ ու մայրիկիս միջև մի ուրիշ կապվածություն կա։ Մենք ընկերներ ենք սկզբում, հետո նոր մայր ու որդի։ Իմ խնդրից տետ ա տետ չենք զրուցել, թե ինչպիսին պետք է լինեն իմ բուժումները։ Փուլային կերպով անցել ենք առաջ ու մայրս միշտ ասել է՝  

Ամեն ինչ կացնի։ Մարդիկ պետք է քեզ նայեն, որ սովորեն ամեն ինչ անցողիկ է։ Դժվարություներն էլ…


Ես այն ժամանակ շատ էմոցիոնալ էի, ամեն ինչ պահում էի իմ ներսում։ Գերբնական ուժ կոչեմ թե ենթագիտակցություն, չգիտեմ, բայց մայրս իմ տրամադրությունը միշտ զգացել է։ Մենք միշտ ամեն ինչ քննարկել ու քննարկում  ենք։ 

Ինքդ քեզ պետք է ընդունես ինչպես որ կաս, քեզ հասարակություն էլ կնդունի։ 

Մամայի գաղափարներին հիմա եմ եկել հասել։ Մայրս միշտ հասուն ձևով է բացատրել խնդիրս: Բոլորը ունեն երևացող ու չերևացող խնդիրներ։ Օրինակ մեկը ունի լեղապարկի, մյուսը այսպիսի… Սա իմ խնդիրն է, իմ առավելությունը։ Մի դեպք հիշեցի. ես ու մայրս եթերի էինք հրավիրված ու հարցրեցին ախտորոշմանս մասին, մայրս նշեց՝ «մանկական ուղեղային կաթված» ։ Մենք եթերից դուրս եկանք մամային ասեցի ՝ «Ես մանկական ուղեղային կաթված ունե՞մ։ Ես չէի մարսում այն միտքը, որ լսեցի հաշմանդամ եմ։ Ինձ համար էմոցիոնալ բում էր։ Մաման բացատրեց դա խնդրի ախտորոշումն է՝ այսինքն անվանումը։

Մարդկանց վերաբերմունքի մասին  

Ինչը գլոբալ է ընդհարապես չեմ փորձում փոխել։ Մարդկանց չկարդացած, չկրթված լինելը, չիրազեկված լինելը թե ինչ է իմ հաշմանդամությունը, գլոբալ առումով ին խնդիրը չէ։ Ես չեմ կարող ասել որ կրթվեն, վերանայեն իրենց շուրջը, ու իրենց  զերծ պահեն տհաճ դեպքերից։ Մարդ ինքն իրենով պետք է կրթվի։ Ես չեմ կարող փոխել  ինչ որ բան, միայն կասեմ, եթե ունես հաշմանդամություն, դա բացարձակապես չի նշանակում որ պետք է փակվես տանը։

Մի փոքր, բուժման մասին

Ստանդարտ ֆիզոթերապիա եմ անցել։ Սկզբում չեմ նստել, դրանից հետո սկսել եմ քայլեր անել։ Դժվարություներ ունեցել եմ, ցավեր են եղել, բայց դա դարձավ ապրելակերպ։ Հիմա սրտխփոցով և անհամբեր սպասում եմ գնամ բուժումներիս։ Իմ բուժումները այդքան էլ բուժում չի այլ բարելավում։

Մասնագիտական կողմնորոշում 

Մասնագիտական կողմնորոշումս հատվել է մարքեթինգին։ Թվային SMM մասնագետ եմ։ Աշխատում եմ մարքեթինգային ընկերությունում, հիմա բուռն շրջան է, գործնական հանդիպումներ և այլն։ Կարծում եմ ապագայում կընտրեմ համալսարանում մարքեթինգային բաժինը, բայց դեռ մտածում եմ։ Չեմ կարծում, որ որոշումս հետագայում կփոխվի։

Աշխատանքի ու կարծրատիպերի մասին

Աշխատանքս հիմնականում տանից է։ Շատ եմ դուրս գալիս գործնական հանդիպումների։ Աշխատել եմ տարբեր բիզնես կազմակերպություներում։ Երբեք խնդիրս չաշխատելու պատճառ չի եղել, ինքս ինձ գտնելու պատճառ ևս չի եղել։ Շատ եմ լսել, «հաշմանդամությունը խանգարում է աշխատելուն»։ Ես այդ մտքին կտրկանապես դեմ եմ։ Ես երբեք  չեմ բախվել այդ մտքին, կամ էլ իսկապես չկա նման բան։ Եթե դու տալիս ես որակով աշխատանք, տվյալ գործատուն կանի ամեն ինչ, որ դու անկախ ֆիզիկական վիճակիցդ աշխատես իրենց հետ։ Իմ դեպքում ինձ մեծ ոգևորությամբ են ընդունել աշխատանքի։ Պետք է անընդհատ փորձել, սկզբից կարող է չստացվել, բայց հետո անպայման կստացվի։

Ինստաբլոգի մասին

11-12 տարեկանից ես սոց ցանցերում ակտիվ եմ եղել։ Եղավ մի շրջան դադար տվեցի հետո նոր թափով ու որակով սկսեցի։ Ոչ ոք այս թեմայից ու առհասարակ «տաբու թեմաներից» չի խոսում ։ Հիմա իմ արած աշխատանքի «պտուղներն եմ քաղում» և մարդիկ էլ շատ են ցանկանում այս թեմայից խոսեմ։ Վերջերս մետրոյում արված վիդեոն տեղադրելուց առաջ վախ կար արձագանքներից, բայց դրական ամեն ինչ ընդունվեց ու հուսամ հարթ կլինի ամեն ինչ։

Եթե տանը կա հաշմադամություն ունեցող անձ։ Աշոտի խնդրանքը…

Շատ դեպքերում ծնողներն են սեփական երեխային տանը փակում և կտրում հասարակությունից։ Ես խնդրում եմ ձեր երեխաների հետ դուրս եկեք սոցիալիզացվեք, թող տեսնեն մարդիկ, ծանոթանան խնդրի հետ, ձեր երեխաները շփվեն տարբեր մարդկանց հետ։ Եթե սրա մասին այլ երկրում խոսեինք սա աբսուրդ թեմա կլիներ։ Ոչ ոք ապահովագրված չի, դուք կարող եք վաղը բախվել ինչ որ խնդրի ու դառնալ խնդիրով մարդ։ Մարզերում շատ են երեխաներին տանը փակում ու հետո պահանջում, որ մարդիկ օրինակ երկար չնայեն իրենց երեխաներին։ Իմ խնդրանքն է երեխաներին դարձել հասարակության լիարժեք անդամ։

Հարմարավետությունը  մեր երկրում հաշմանդամների համար

Երբ ինձ հարցնում են հարմարավետությունը մեր երկրում ինչպիսն է սա իմ թույլ տեղն է դառնում։ Սա ասում եմ բաց տեքստով, ոչինչ չեմ թաքցնում։ Հայաստանում հաշմադամների հարմարավետությունը 100 հնարավորից 2% է կազմում։

Մեր շենքի մուտքից մինչև փողոցում գտնվող թեքահարթակները չեն համապատասխանում ստանդարտներին։ Շատ խնդիրներ կա, որ պետք է լուծվեն։ Պետք է քիչ աստիճաներ լինեն, եթե անգամ կա աստիճան պետք է կողքին լինի թեքահարթակ։ Եթե օրինակ ես գնում եմ մի վայր, որտեղ կա աստիճան, ապա կողքին պետք է լինի թեքահարթակ։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Աշոտ Հովհաննիսյանի անձնական արխիվից