Ծնողներիս՝ դերասաններ Ռոբերտ Հակոբյանի և Լիլիթ Աբելյանի համար ամենակարևորը այն է, որ զբաղվեմ իմ սիրելի գործով:


1

«4 երազանք»-ում իր կերպարի, մոդելինգով զբաղվելու և առաջին աշխատավարձի մասին խոսել ենք թատրոնի և կինոյի դերասանուհի՝ Մելսիդա Հակոբյանի հետ։

Մելսիդա ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը: Ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս արձագանքեցին Ձեր դերասանուհի դառնալու որոշմանը։

Ծնողներս դերասաններ են: Հայրս՝ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյան է, իսկ մայրս՝ դերասանուհի Լիլիթ Աբելյան է ու կարելի է ասել մեծացել եմ թատրոնի կուլիսներում ու նկարահանման հրապարակում, ու երբեք չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու մասին: Ծնողներիս համար ամենակարևորը այն է, որ զբաղվեմ իմ սիրելի գործով:

Երիտասարդների մեծ մասը երբ ընդունվում է թատերական ինստիտուտ երազում է հայտնի դառնալ: Դուք երազե՞լ եք այդ մասին։

Ոչ թե երազել եմ այլ նպատակ եմ ունեցել կայանալ իմ գործում ու լավ մասնագետ լինել:

Կհիշե՞ք՝ երբ առաջին անգամ բեմ բարձրացաք։ Ի՞նչ դեր էր:

Ամանորյա հեքիաթների մեջ եմ եղել զբաղված 13 տարեկանից:

Մելսիդա խաղում եք նաև մանկական ներկայացումներում։ Ի՞նչ զգացողություններ ունեք երբ գիտեք հանդիսատեսը երեխաներ են:

Ավելի պատասխանատու է երեխաների համար խաղալ:

Մելսիդա ունեք հետաքրքիր և տարբերվող  արտաքին: Դուք աշխատե՞լ եք երբևէ, որպես մոդել։

Մեկ-մեկ աշխատում եմ եթե հետաքրքիր առաջարկ եմ ստանում:

Որքա՞ն է եղել Ձեր առաջին աշխատավարձը և այդ ժամանակ քա՞նի տարեկան էիք:

13 տարեկանում մանկական ներկայացման համար 100.000 դր:

Մինչև բուն մասնագիտությամբ զբաղվելը ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

Սովորել եմ ու շա՜տ: Զբաղվել եմ միայն մասնագիտական գործով:

Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը հեռուստատեսություն:

Գնացի քասթինգի հերթական անգամ, հաստատվեցի ու սկսեցի աշխատել:

Ձեր առաջին դերը եղավ «բռնիր ձեռքս» հեռուստասերիալում: Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ:

Աշոտ Տեր-Մաթևոսյանի մոտ գնացի քասթինգի հաստատվեցի: Ու շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա աշխատելու այդ խմբի հետ:

Մելսիդա հիմա նկարահանվում եք «4 երազանք» հեռուստասերիալում: Ինչպե՞ս ստացաք առաջարկ նկարահանվելու:

Զանգահարեցին, հրավիրեցին քասթինգի և հաստատվեցի, քննարկեցինք կերպարը ու սկսեցինք աշխատել:

Սերիալում կերպարանավորում եք Արևիկինն։ Կա՞ նմանություն Մելսիդայի և Արևիկի միջև։

Ունեմ նմանություն Փոքր Արևիկի` Մարթայի, հետ ու հիմնականում ժեստիկուլացիայով:

Ինչպե՞ս հեռուստադիտողը ընդունեց կերպարը։

Ինձ թվում է լավ:

Նկարահանումներից դուրս ի՞նչ հարաբերություներ ունեք խաղընկերների հետ:

Անբացատրելի կերպով շատ արագ մտերմացանք ու մեր ընդհանուր չատի անունը հենց՝ «անբացատրելի մտերիմներ» է: Այս նախագծի իմ ամենամեծ ձեքբերումը իրենք են ու շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նման հետաքրքիր մարդկանց հետ:

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։

Շատ շուտով կիմանաք:

Մելսիդա խորհուրդ ,որ կտաք ապագա դերասան, դերասանուհիներին:

Խորհուրդ կտամ չհանձնվեն ու սպասեն: Ամեն մեկս հայտնվում ենք ճիշտ պահին ճիշտ տեղում:

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան

Նկարները վերցված են Մելսիդա Հակոբյանի սոցիալական ցանցերից՝ melsidakobyan