Հայաստանում հայտնաբերվել է «Սուր բռնած առյուծ»-ի պատկերով պարսկերեն արձանագրություն


1

ԻՍՆԱ լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի Մշակութային ժառանգության և զբոսաշրջության գիտահետազոտական կենտրոնի (Research Institute of Cultural Heritage and Tourism) գիտական խորհրդի անդամ Մորթեզա Ռեզվանֆարն այս մասին ասել է. «Սուրը բռնած առյուծի պատկերով պարսկերեն այս արձանագրությունը հայտնաբերվել է Հազրաթ Ալիի պատկերի կողքին։ Պատմական մզկիթի մնացորդները գտնվում են Հայաստանի Բջնի գյուղում։ Պատկերված սրով առյուծը, որն ըստ աղբյուրների վերագրվում է Ֆաթհ Ալի Շահ Ղաջարիի ժամանակաշրջանին, կարող է պատկանել ավելի վաղ՝ դրանից 600 տարի առաջվա ժամանակաշրջանի»:

Բջնի հնավայրը գտնվում է  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում  համանուն գյուղի մերձակա հրվանդանների վրա, Հրազդան գետի երկու ափերին։