Կյանքը պայքար է, ոչ թե դրախտ. Ապո Սահակյան


1

Մանկության օրերից Հայկական հեղափոխական եւ հայրենասիրական երգեր երգում էինք եւ դեռ կերգենք

Ապո որտեղի՞ց են Ձեր արմատները:

 Իմ ընտանիքը Սեբաստիա(Փոքր Հայք) էին ապրում նախքան ցեղասպանությունը։ Հետո հասան Երուսաղեմ 1923ին։ Ես ծնվել եւ մեծացել եմ Երուսաղեմում։

Ապո ծնվել և մեծացել եք Երուսաղեմի հայկական թաղամասում։ Հաճախել եք հայ-ամերիկյան դպրոց։ Ապրելով այդտեղ՝ դուք ինքնաբերաբար դառնում եք տեղական մենթալիտետի կրողը: Ի՞նչն է Ձեզ ամենից շատ դուր գալիս այդտեղ, ի՞նչը դուր չի գալիս:

Կարծեմ Երուսաղեմում ավելի իրատես եւ գործնական մոտեցում կա կյանքի եւ աշխարհի հանդեպ։ Այստեղ ռոմանտիկ իդեալներ չկան։ Դա լավ է որովհետև ավելի խելացի եւ ռազմավարական ձևով կմոտենաս ինչ-որ հարցի կամ խնդրի։ Ինչ դուրս չի գալի այն է որ այստեղ միշտ լարվածություն կա Արաբի եւ Հրեայի մինչեւ։

Ի՞նչ բարդությունների եք հանդիպել, և ինչպե՞ս եք հաղթահարել այն:

Ես ծնվել եմ կակազով բայց հաղթահարում եմ հասկանալով, որ կյանքը պայքար է ոչ թե դրախտ։ Պետք է միշտ ոտքի կանգնես եւ առաջ երթաս։

​ Ինչպիսի՞ն է Ձեր առօրյան:

 Մարզանք, գործ, եւ ավելի գործ։

Մասնագիտությամբ քաղաքագետ եք, սակայն վաղ տարիքից նվագում և երգում եք հայկական երգեր։ Ինչպե՞ս բացահայտեցիք «Ձեր ներսում ապրող երգչին»:

Միշտ շրջապատված էի երաժշտությամբ ուրեմն ինչ-որ պահ գիտարը բռնեցի եւ բախտի բերմամբ նորմալ-լավ երգեր դուրս եկան ու մնացի այդ ուղղությամբ։

Ինչպե՞ս սկսեցիք երգել ​ հայկական ժողովրդական երգեր։

Վաղուց մանկության օրերից Հայկական հեղափոխական եւ հայրենասիրական երգեր երգում էինք եւ դեռ կերգենք։ Սա սփյուռքի մեջ նորմալ երևույթ է։

Ձեզ նաև հետևում լսում են օտարերկրացիները: Ինչպիսի՞ արձագանքներ եք լսել։

Օտարները լսում են իմ ոչ-Հայերեն երգերը։ Արաբերեն նախագիծ ունեմ, որ հաջողվել է օտարների մոտ մանավանդ այդ օտարները , որ հետաքրքրված են միջին արևելքով։

Ապո հադիսատեսի դատին հաձնեցիք վերջերս «գացեք բերեք» «հանի տանի», «գնա ըսէ» «քարին տակ» և իէրվում եմ» երգերը որոնք ոճային առումով տարբեր են: Մի փոքր պատմեք երգերի ընտրության և տեսահոլովակների ստեղծման մասին։

Ամեն երգ իր առանձին մոտեցում եւ գործընթացը ունի։ Քո նշված երգերին մեծ մասը իմ հեղինակային երգերն են , որ անշուշտ մեծ լարվածությամբ կհրապարակեմ, նկատի առնելով որ առաջին անգամ լույս են տեսնելու։ Ժողովրդական երգերը ավելի թեթեւ գործընթացով չհայտնաբերվեն որովհետև արդեն ինչ-որ չափով ֆորմուլա կա։ Բայց իվերջո նպատակը մի է, ազգային պահպանումը։

Ինչպիսի՞ արձագանքներ եք լսել հանդիսատեսից:

Կան լավ, կան վատ, էլի նորմալ երևույթ է։ Պետք չկա 100 տոկոս ունենալ։

Ապո ո՞ւր են Ձեզ տանում Ձեր նպատակներն աշխատանքային առումով և ի՞նչ նորություններով կներկայանաք հանդիսատեսին առաջիկայում։

Հիմա նոր երգեր եմ պատրաստում։ Այլ գործեր եւ ծրագիրներ կան բայց դեռ կանուխ է խոսելու դրանց մասին։

Հարցազրուցավար՝ Մարիամ Ավետիսյան