Հայաստանի Վանքերը. Հովհաննավանք (Վահանավանք )


0


Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5 կմ հարավ-արեւմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ
ափին է գտնվում Վահանավանքը։

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Հովհաննավանք կամ Հովհաննու վանք միջնադարյան վանական համալիրը, որը հայտնի է նաեւ Վահանավանք անվանումով:10-րդ կառույց է: Մ.թ.ա 3րդ հազարամյակում (բրոնզի դարում) եղել է վանքի փոխարեն դաբարանադաշտ: Վանքի հետեւի մասում մետաղաձուլարաներ կաին, բայց տրակտորները պեղումների ժամանակ անցել են վրայով եւ քանդել:Միջնադարյան վանական համալիրը, եղել է Սյունիքի գահերեց եւ գահակալ իշխանների նստավայր, գահանիստ, արքայանիստ, ապա՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք Կապանի գլխավոր տաճարը, նաեւ մշակութային կետրոն է եղել ունեցել է դպրոց սեփական գյուղեր մեծ կալվածքներ տնտեսապես հարուստ է եղել :Ձագիկ թագավորը 906 թվականին նավակատիկն էր Տաթեւի վանքի ու երբ այցելում է Տաթեւի վանք որոշում է իր տարածքում լինի վանական համալիր : Ձագիկի կրտսեր որդին Վահանը դիվահար էր Տանձափարաղ կոչվող վայրում այժմ վայրը Նաբաթ է կոչվում հենց Կապանի տարածքում է որտեղ Վանք կա ավելի հին քան Հովհանավանքն է բուժվելով Վահանը կառուցում է առաջին եկեղեցին 911 թվականին Ս Գրիգոր Լուսավորիչը 13 դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «գլուխ» ունի նվիրված վանքին որտեղ էլ պատմում է Վահանի դիվահարությունը Վահանը վանքը իր անունով է կոչում դառնում է քահանա եւ հավաքում 100 միաբաների եկեղեցուն նվիրաբերում է հսկայական կալվածքներ։

Վահանը հետագայում դառնում է եպիսկոպոս իսկ հետո կաթողիկոս։ նա թաղված է գավիթում երբ մարդիկ ներս են մտնում են ացնում են գերեզմանի վրայով: 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր
կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ
Աստվածածինը։ Նրա արեւելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին: Մի լեգենդի համաձայն ասում են.Շահանդուխտ թագուհին ունեցել է քույր ում անունը Կաթա էր երկուսնել զրկված էին երեխա ունենալուց եւ որոշում են եկեղեցի կառուցել 25 կմ մետրի վրա կառուցվում է սուրբ Աստվածածինը ,որը ավելի փոքր է Վահանավանքից։ Նրա արեւելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։ Եկեղեցին ազդարարում է Վահանավանքի մուտքը: Վահանավանքը միակ վանքն է որտեղ թաղված է զոքանչ նա Աղվանքի թագուհին էր՝ Սոֆին գերեզմանը բակում է վանական համալիրի:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Վահանավանքը կառուցված է բազալտից սրբատաշ մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է: Վանքի ներսում գտնվող տապանաքարերը հասնում է 3 տասնյակի Գավիթը քառանկյուն
հատակագծով կառույց է վանքի կամարները երեքն են կառուցված են քանդակազարդ
որմնախոյակների վրա Սյունասրահի հատակը ծածկված է տապանաքարերով այստեղ են
թաղված Աղվանքի թագավոր եւ թագուհիները երկու մուտք ունի Վահանավանքի գավիթում են
գտնվում Վահան իշխանի, Սահակ Սեւադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի եւ Գրիգոր Ա-ի, ինչպես նաեւ Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները: Վահանավանքում քանդված վիճակում կա սեղանատուն ներսում կա չգործող ցայտաղբույր :Ըստ վիմագիր արձանագրություների վանքի տարածքում եղել են եւս երկու եկեղեցիներ Ս. Հարություն եւ Ս.Սիոն անվանումներով ներկա դրությամբ ավերված են եկեղեցիների մասին ոչինչ հայտնի չէ: 1966 թվականից կատարվում են պեղումներ, իսկ 1978 թվականից՝ վերականգնողական աշխատանքներ անքը մինչեւ վերանորոգությունը եղել է հողի տակ երեվացել է միայն գավթի կամարները եկեղեցու խորանի մի հատվածը մուտքի մի մասը:Սուրբ Աստվածածինը երկհարկ է թաղածածկ է ունի սյունազարդ պատշգամբ դարպասի կողքին կա դանբարան , վերականգնվել է խորհրդային տարիներին: