Մարսի վրա արջի «դեմք» են հայտնաբերել


0

Լուսանկարն արվել է Mars Reconnaissance Orbiter-ի կողմից և նման է արջի դեմքի:

«Կա V-աձեւ կառուցվածքով (քթով), երկու խառնարաններով (աչքերով) և շրջանաձև խզվածքով (օվալաձև գլուխ)»,- գրում է Արիզոնայի համալսարանի լաբորատորիան, որը տեղադրել է այս պատկերը։

Իրականում, «գլխի» նման կլոր ուրվագիծը կարող է պայմանավորված լինել մոլորակի մակերեսի վրա թաղված հարվածային խառնարանի վրա նստվածքով:  «Քիթը» կարող է լինել հին հրաբխային հետք, իսկ «աչքերը» ՝ փոքր նստվածքային խորշեր: