Հայաստանի Առաջին Հանրապետությունը 105 տարեկան է


0

1375 – 1918 թթ պետականությունը կորցրած հայերը վերջապես նորից ունեցան իրենց անկախ պետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին և գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։

Այսօր, նորից ենթարկվելով Ռուս-թուրքական համատեղ ագրեսիային, առավել քան երբեք կարևոր է ներդնել բոլոր ջանքերը Հայաստանի Հանրապետության փրկության, ամրապնդման և զարգացման համար։ Ranking-ի թիմը իր համեստ ներդրումն է ունենում այդ գործում, ինֆորմացնելով մեր հայրենակիցներին կարևոր թեմաների մասին, խոսելով ու խոսելու հարթակ տալով այն մարդկանց ում խոսքը պետք է լսելի լինի։ Միայն իրար լսելով և համատեղ ջանքերով խնդիրներին լուծումներ տալով, համատեղ ջանքերով տարածելով մեր հայ մշակույթը, համատեղ ջանքերով ամպրապնդելով մեր հայրենիքը, մենք կարող ենք գնալ առաջ։

Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը։

Նյութում օգտագործված ինֆորմացիան և նկարները վերցված են Wikipedia-ից։