Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է Իրանագիտական միջազգային իններորդ գիտաժողովը


1

Երևան-Իրանպրես. Երևանի հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում մայիսի 30-ին տրվեց Իրանագիտական միջազգային իններորդ գիտաժողովի (բիենալե) մեկնարկը՝ ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Իրանպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանի մայրաքաղաքում իրանագետների և պարսկախոսների միջազգային համաժողովին ներկա էին իրանագետներ աշխարհի ավելի քան 40 երկրների ու Իրանի համալսարաններից և գիտակրթական կենտրոններից:

Գիտաժողովի առաջին օրը բանախոսներն իրենց զեկույցներում ընդգծեցին երկրների միջև տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային հարաբերությունների զարգացման նպատակով պարսկերենի տարածման կարևորությունը ուսանողների և այս հարուստ լեզվով հետաքրքրվողների շրջանում:

Բանախոսները հստակեցրին, որ պարսկերենի ուսուցումն ու տարածումը ազգերի, հատկապես՝ մտավորական էլիտայի շրջանում, կնպաստի պարսից լեզուն սիրող ազգերի մերձեցմանն ու հարաբերությունների ընդլայնմանը:

Պարսկերենի իմացության խթանումն ու իրանագետների և պարսկախոսների փորձի փոխանակումը Հայաստանում իրանագիտական միջազգային համաժողովի հիմնական նպատակն է: Գիտաժողովը մեկնարկել է մայիսի 30-ին՝ երեքշաբթի, և շարունակվելու երեք օր՝ մինչև հունիսի 3-ը:

Պարսկերեն լեզուն ուսումնասիրողները, համալսարանների և կրթական կենտրոնների հետազոտողներն ու գիտնականները՝ աշխարհի տարբեր անկյուններից, լինելով Հայաստանում անցկացվող այս միջազգային կոնֆերանսի տարբեր հանձնաժողովների կազմում, անդրադարձան տարբեր ազգերի շրջանում պարսից լեզվի, մշակույթի ու գրականության զարգացման ուղիների նախանշման ու հարթակների ստեղծման հարցին:

Կոնֆերանսի մի շարք մասնակիցներ Իրանպրես լրատվականին տված հարցազրույցում նշեցին լեզուն ուսումնասիրողների և ուսանողների համար դեպի պասից լեզվի ու գրականության բնօրրան, այսինքն՝ Իրանի տարբեր քաղաքներ ճամփորդությունների կազմակերպման, ինչպես նաև՝ պարսից լեզվի ու գրականության դասախոսների և բանաստեղծների հետ գիտակրթական տարբեր կենտրոններում հանդիպումների, հարցազրույցների հնարավորության ստեղծման իրենց ցանկության մասին:

Նկարները վերցված են Իրանագիտական Ասոցիացիայի թվիթերյան էջից՝ persianate2023