Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները


1

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում Կովկասագիտության հիմնադրամի բացման կապակցությամբ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը Կովկասագիտության հիմնադրամի հետ համատեղ այսօր կազմակերպել է՝ «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները» խորագրով կլոր-սեղան քննարկում:

Հանդիպումը հետևյալ խորագրով էր՝ «Հայաստան-Իրան հազարամյակների բարեկամությունը և տարածաշրջանային զարգացումները»։ Ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը պարսկերենով ներկայացրել է հետևյալ զեկույցը՝ «Հետխորհրդային շրջանում Ադրբեջանի մարդահամարները և իրանական ժողովուրդները (քրդեր, թալիշներ, թաթեր)։
Իմ մոտ տպավորություն է, որ Իրանի «փափուկ ուժը» ընդհանրապես և Ադրբեջանում մասնավորապես ավելի մասնագիտացած է կրոնական քարոզչության ուղղությամբ և ավելի քիչ հմուտ է ազգային փոքրամասնությունների հետ աշխատանքի մեջ։ Կրոնականը պայմանավորված Ադրբեջանի աթեիստական ոչ հեռու անցյալով բավականաչափ պտուղներ չտվեց, իսկ «ազգայինը» կարող էր և է ավելի պտղաբեր լինի»։