«Մշակութային խորհրդարանը» հյուրընկալել է «Ջրաներկ» խմբի հիմնադիր-ղեկավար Նարեկ Կոսմոսին


2

Մաչանենց մշակութային բերդաքաղաքում ստեղծվել է Մշակութային բարձրագույն ներկայացուցչական մարմին՝ «Մշակութային խորհրդարան», որը  նպաստում է մտավորականության, արվեստագետների և հասարակության շփման ակտիվացմանը՝
ի նպաստ հայ մշակույթի շահերի։ 

Մայիսի 29-ին Մաչանենց սոցիալ-մշակութային բերդաքաղաքում կրկին անգամ  կազմակերպվեց ավանդույթ դարցած «Մշակութային խորհրդարան»-ի հերթական հանդիպումը։ 

Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ երգահան, բանաստեղծ՝ «Ջրաներկ» խմբի  հիմնադիր-ղեկավար Նարեկ Կոսմոսի հետ։ Հանդիպման ժամանակ նաև կայացավ Ընծա – Մաչանենց եղբայրների սեղան – կտավների ցուցադրությունը։ Փոքրիկ բեմադրությամբ ներկայացվեց Գրիգոր Մաչանենցի «Վարձով տրվող սեղանի մենախոսություն» ստեղծագործությունը։

«Մշակութային խորհրդարան»-ի հանդիպումների մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:
Գրանցվել նախապես։ Հեռ. 094321045