«Մենք չենք ուզում մեկ այլ տեղում լինել սա է մեր տեղը ու այստեղ մենք պիտի շարունակենք մեր գործունեությունը». ԵՊԿ ուսանող


0

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հատուկ հնչյունների ձայները հնարավոր է շոտով այդ շենքում պարզապես չլինեն։ Այժմ կոլորիտային մթնոլորտը փոխարինվել է աղմուկով, պատճառը բուհերի խոշորացման ծրագիրն է։ Ըստ այդ ծրագրի Հայաստանում կլինեն բուհական կրթության 6 ուղղություններ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: «Արվեստների» ուղղությունը ներառում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Բուհի ուսանողները, դասախոսներն ու երաժշտական համայնքը համախմբվել է մեկ գաղափարի շուրջ՝ թույլ չտալ որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան դառնա ակադեմիական քաղաքի մի մասը։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նինա Աթանեսյանի խոսքերով Կոնսերվատորիայում ուսման պրոցեսը շատ-շատ առանձնահատկություններով է հարուստ, որը  կկորչի եթե դա միավորվի ու տեղահանվի, տարվի հեռավոր մի վայր՝ բոլոր համերգասրահներից հեռու․ 

«Այն աշխատանքային պրոցեսը, որն օգտագործվում է կոնսերվատորիայում  հարուստ է  բազուն անհատական դասընթացներով, որոնք որ մեկ այլ տեղ խիստ կասկածում եմ, որ հնարավոր կլինի անել  այն պրակտիկ աշխատանքը, որը վարվում է  հարևան համերգասրահներում՝ Օպերայում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է զերծ մնալ այդ ամենից, հանգիստ թողնել Կոնսերվատորիան  և ընդհանրապես երաժշտական կյանքը, մշակութային  կյանքը հարստացվում և ամբողջականցվում է Կոնսերվատորիայի այստեղ գոյություն ունենալով՝ հարևանությամբ բոլոր համերգասրահների»,-ասում է Նինա Աթանեսյանը։

Չնայած այն բանին, որ Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ կոնսերվատորիայի ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները Հայաստանի միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ, և ըստ հայտարարության՝ ռեկտորն իր և բուհի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ, միևնույնն է ուսանողական համայնքը կազմակերպել է ստորագրահավաք՝ արտահայտելու իրենց դժգոհությունը։

ԵՊԿ ուսանողուհի Հասմիկ Ալեքսանյանն ասում է, իր կարծիքով սխալ որոշում կլինի եթե ԲՈՒՀ-ը տեղափոխեն կամ միացնեն, քանի որ այս շենքը տարիների պատմություն ունի․ 

«Մոտ 101 տարի այն գտնվել է այստեղ  երբ  կառուցել են իմացել են՝ ինչի համար են հենց այստեղ կառուցում։ Հարևանությամբ է Օպերայի և բալետի շենքը, ֆիլարմոնիան և  այլն։ Արվեստի հետ կապված բուհերը, կարծում եմ, չպիտի տեղաշարժել՝  հուսանք այդպիսի բան չի լինի նաև Կոնսերվատորիայի հետ,- ասաց նա»։ 

ԲՈՒՀ-ի ճիշտ ընտրված տեղանքին է անդրադարձել նաև ռեկտորը՝ Կոնսերվատորիան Երևանի սրտում է, ինչպես Փարիզում, Ժնևում, Մոսկվայում և մի շարք այլ մայրաքաղաքներում, Կոնսերվատորիայի շենքը տեղակայված է Oպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարևանությամբ՝ ստեղծելով Օպերա-Ֆիլհարմոնիա-երաժշտական դպրոցներ-քոլեջներ-Կամերային երաժշտության ազգային կենտրոն-երաժշտական թանգարաններ և Կոնսերվատորիա համակարգված իդեալական երաժշտական բնական կամպուս-միջավայր՝ այն, ինչին միտված են ներկայիս պետական բարեփոխումները։ Տեխնիկական մասնագիտությունների համար միանգամայն ընդունելի է ուսումնառության կազմակերպումը կամպուսում, այնինչ մշակութային բուհերը մայրաքաղաքի մշակութային միջավայրի մաս են կազմում և այս պատճառով քաղաքաշինական նախագծերում Կոնսերվատորիան տեղակայված է փոքր կենտրոնում։ Ուսանող Նարեկ Խալանթարյանն ասում է, որ շենքը տեղակայված է մի տարածքում, որտեղ հավաքված է երաժշտական համայնքը՝ Կամեռային երաժշտության տունը, Սայաթ Նովայի երաժշտական դպրոցը, Չայկովսկու  դպրոցը, Օպերաի և բալտի շենքը, Ֆիլարմոնիան և մյուս հաստատություններ․

«Օրինակ ուսանողները առավոտյան գալիս են դասի, երեկոյան  գնում են՝  համերգ  են լսում, դասախոսական կազմը աշխատում է նվագախմբերում,  դպրոցներում  այսինքն  մենք ժամանակի ընթացքում ստեղծել ենք մեր միջավայրը  ու դա կործանելը վատ հետևանքներ կարող է ունենալ,-ասում է ուսանողն ու հավելում, որ ձեռնարկած ստորագրահավաքը մեծ հաջողություն է ունեցել՝ այն կից նամակով ուղարկվելու է նախարարություն»։ Մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ռուբենյանի խոսքերով կոնսերվատորիան ինքնին ակադեմիա է, «եթե  խնդիրը նրանում է, որ արվեստները պիտի միավորվեն սա էլ է արվեստի ակադեմիա, եթե չենք կարողանում կառուցել նորը ավելի լավ է չքանդել հինը, որովհետև իվերջո մշակույթով ենք ազգ և դրանով ենք մենք մեր դեմքը պահում, սա է խնդիրը, որ մենք չենք կարող թույլ տալ, որ կոնսերվատորիան իր տեղից մեկ այլ տեղ գնա, մենք չենք ուզում մեկ այլ տեղում լինել սա է մեր տեղը ու այստեղ մենք պիտի շարունակենք մեր գործունեությունը»,- նշում է ուսանողուհին և հավելում, որ արվեստագետները ամենա էմոիոնալ ու ամենաբռկուն մարդիկ են.

«Հուսանք չի հասնի նրան, որ ամբողջ արվեստագիտական աշխարհը միավորվի, մենք չենք ձգտում ինչ որ մի բանի հասնել բողոքի միջողով, բայց եթե մեզ չլսեն քայլերն էլ արդեն կլինեն ուրիշ ձև, մենք պատրաստվում ենք լավ համերգեր ունենալ, բարձրացնել մեր բուհի անունը էլ ավելի ու կարծում եմ` սա մեծ հաղթանակ է լինելու»,-նշում է Անի Ռուբենյանը։ Այս ամենին զուգահեռ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը շեշտում է, որ ակադեմիական քաղաքը լինելու է ոչ միայն բուհական միջավայր այլև ինտելեկտուալ և մշակությանին ժամանցի կենտրոն։  

Նյութի հեղինակներ՝ Հասմիկ Անտոնյան, Էլեն Ամիրխանյան, Էլեն Ղազարյան